Շտապօգնության բժիշկներին սպառնացող 49-ամյա տղամարդը ձերբակալվել է          Տեսանյութ.Երբ ասում էինք ուզում է ՀՀ հարևան ազգի ներկայացուցիչներ բերել, ասում էր՝ սուտ է, հիմա թեմա է բացում, որ մենք միայնակ չենք ապրել       «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել    

01 փետ 2023 12:44

Հույս ունեմ, որ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեզ, ուստի այս Միջին միջանցքը դառնում է շատ վճռորոշ. Ադրբեջանը և Թուրքիան՝ կենտրոնում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուդապեշտում պանելային քննարկման ժամանակ հույս է հայտնել, որ Հայաստանն ապագայում կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին:


«Մենք նախաձեռնել ենք եռակողմ-քառակողմ մեխանիզմ, որպեսզի օգտվենք այն հնարավորություններից, որոնք ներկայացնում է մեր տարածաշրջանը։ Մենք ունեինք Թուրիքա-Ադրբեջան-Վրաստան-Իրան եռակողմ և քառակողմ մեխանիզմը և վերջերս, երբ Հյուսիսային միջանցքը դադարեց լինել այլընտրանք, անդրկասպյան, արևելք-արևմուտք Միջին միջանցքը ամրապնդելու նպատակով ձևավորել ենք եռակողմ մեխանիզմներ նաև Ղազախստանի և Ուզբեկստանի հետ, նկատի ունեմ՝ Ադրբեջանը և Թուրքիան՝ կենտրոնում։ Ես հույս ունեմ, որ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեզ, երբ իրականացնենք այս ծրագրերը։ Ուստի այս Միջին միջանցքը դառնում է շատ վճռորոշ»,- նշել է Չավուշօղլուն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր