«Փնթին ո՞րն է, չհասկացա», «Դուք ինձ պետք է բառեր տաք, նախադասություն կազմե՞մ»․ լեզվակռիվ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև

«Ես ծանոթացել եմ այդ եզրակացություններին, ինձ մոտ տարօրինակ տպավորություն է առաջանում առ այն, որ Արդարադատության նախարարությունը, որ տվել է այդ փորձագիտական եզրակացությունը, ինչու են այդպես մատների արանքով նայել, ժամանակ չունեն, թե՞ լուրջ չեն վերաբերվում։ Դիտողություններ ու առաջարկություններ, իհարկե, կան, բայց նախագիծը հասնում է ԱԺ ու պարզվում է, որ նախագիծը էական մասով Սահմանադրությանը հակասող դրույթներ ունի։ Այսպիսի փնթի ձևով նախագծերը շրջանառվում են, կառավարությունը կնիքը դնում է վրան, ուղարկում այստեղ։ Ես հո չեմ ուզում ձվի մեջ մազ ման գամ»,- ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքից՝ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը բորբոքվեց՝ ասելով․
«Փնթին ո՞րն է, չհասկացա, բառերը ճիշտ ընտրեք»։
Վերոնշյալին ի պատասխան՝ Ավետիսյանը ասաց․
«Այ քեզ բան, այսինքն Դուք ինձ պետք է բառեր տաք, ես նախադասություն կազմե՞մ, ոնց կարող է էդպես լինել»։