Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

02 փետ 2023 13:57

«Ասում են՝ հոգեկան առողջական խնդիր ունի». մանրամասներ Երևանում աղբահանության աշխատակիցների դանակահարությունից

Գիշերը Երևանում դանակահարել են Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում հիմնարկի երկու աշխատակցի:


Հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դանակահարված անձիք եղել են վարորդը և բանվորը, որոնք գիշերային ժամի աղբահանության աշխատանքներ են իրականացրել Երևանի Ավան-Առինջի Տաշքենդի փողոցի 2/8 հասցեում։


«Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 22։00-ին, վեճ է առաջացել, որի ընթացքում դանակահարել է նրանց։ Դեռ չգիտենք՝ ինչից է առաջացել վեճը։ Ոստիկանությունն արդեն պարզել է, թե ով է եղել այդ անձը, բայց դեռ չեն ձերբակալել։ Ասում են՝ հոգեկան առողջական խնդիր ունի»,- մանրամասնեց Մանուկյանը։


Վիրավորներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Աղբահանության բանվորը, ըստ Մանուկյանի, վնասվածքն ստացել է կրծքավանդակի շրջանում, նրան վիրահատել են, սակայն դեռ հիվանդասենյակ չեն տեղափոխել: Վարորդի վնասվածքը եղել է ավելի թեթև՝ հետույքի հատվածում, առաջին բուժօգնություն ստանալուց հետո նա դուրս է գրվել։


Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ԵԱՍՄ դանակահարված աշխատակիցներին հիվանդանոցում այցելել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր