Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 փետ 2023 15:17

Կարևոր շանս է ստեղծվել, օգտվեք. Թուրքիան և Ադրբեջանն անկեղծ քայլեր են անում, դեռ մի բան էլ այդ հարցում քաջալերում են Հայաստանին

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Արգենտինայի իր պաշտոնակցի հետ Ստամբուլում համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ անդրադարձել է ներքոնշյալ հարցին։

«Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն ի հայտ եկել։ Այս հարցում արվող քայլերի, Թուրքիա- Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման քայլերի մասին նույնպես այսօր մեր հանդիպմանը տեղեկատվություն եմ փոխանցել արգենտինացի իմ գործընկերոջը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն։

Ըստ Չավուշօղլուի՝ իրենց նպատակն այն է, որ Հարավային Կովկասը ևս լինի կայունության և զարգացման տարածաշրջան։ Եվ իբր դրա համար Թուրքիա և Ադրբեջանն անկեղծ քայլեր են անում, դեռ մի բան էլ այդ հարցում քաջալերում են Հայաստանին։

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասն առաջիկայում լինելու է մի տարածաշրջան, որտեղ խոսվելու է զարգացման, կայունության և խաղաղության մասին»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր