Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

04 փետ 2023 13:30

Տեսանյութ.Մարգարայի բնակիչները մտահոգություններ ունեն հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առնչությամբ

Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչներն անվտանգային մտահոգություններ ունեն հայ-թուրքական ցամաքային սահմանի հնարավոր բացման առնչությամբ։ Վերջերս Հայաստանը Թուրքիային կապող Մարգարայի կամրջի նմուշառում է իրականացվել, ինչից հետո բնակիչների ենթադրությունները, որ սահմանը կբացվի նաեւ իրենց գյուղի հատվածից, առարկայական են դարձել։


2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած՝ Հայաստանի եւ Թուրքիայի  հատուկ ներկայացուցիչների չորրորդ եւ առայժմ վերջին հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց    վերացնել օդային բեռնափոխադրումների արգելքը, ինչպես նաեւ բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Արդեն 30 տարի փակ ցամաքային սահմանները Հայաստանն ու Թուրքիան գործընթացի վերջնարդյունքում կբացեն նաեւ իրենց քաղաքացիների տեղաշարժի համար։  Մինչ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու վերաբերյալ պայմանավորվածությունը կատարվել է, ցամաքային սահմանները բացելու գործընթացը դեռ ընթացքի մեջ է։ Այդ ուղղությամբ աշխատում են ստեղծված աշխատանքային խմբերը։


Մարգարա գյուղի հատվածում Խորհրդային Միության տարիներին՝ 1960-ականներին, Արաքս գետի վրա կառուցվել է հայտնի Մարգարայի կամուրջը, ինչպես նաեւ անցակետ, որոնք իրենց նպատակին, սակայն, չեն ծառայել։ Անցակետն այդպես էլ չի շահագործվել։


Կառավարությունը պնդում է՝ սահմանի բացումը դրական ազդեցություն է ունենալու երկրի տնտեսության վրա։ Մարգարայի բնակիչները, սակայն, անվտանգային մտահոգություններ ունեն, շատերը կարծում են, որ հիմա սահմանը բացելու ճիշտ ժամանակը չէ։


Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր