Համասեռամոլներն էլ Աստծո զավակներն են, նրանց դատապարտելը մեղք է.Հռոմի Պապ

«Համասեռամոլության քրեականացումը խնդիր է, որը չի կարելի անտեսել», - աֆրիկյան ուղեւորությունից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող լրագրողներին ասել է Ֆրանցիսկոս Առաջինը:
Հռոմի պապը նաեւ նշել է, որ 50 երկիր «այս կամ այն կերպ» քրեականացնում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, եւ մոտ 10 այլ երկրներում գործում են օրենքներ, որոնք նրանց համար մահապատիժ են նախատեսում։
«Դա ճիշտ չէ․ համասեռամոլները Աստծո զավակներն են։ Աստված սիրում է նրանց: Աստված նրանց ուղեկցում է... նման մարդուն դատապարտելը մեղք է։ Համասեռամոլության քրեականացումը անարդարություն է», - ասել է Պապը:
Նա նշել է, որ կաթոլիկ եկեղեցու կատեխիզիսում ասվում է, որ միասեռական գրավչությունը մեղք չէ՝ ի տարբերություն միասեռական արարքների։ Այն նաեւ ասում է, որ ԼԳԲՏ մարդկանց չպետք է մարգինալացնել, նշել է Պապը։
Միեւնույն ժամանակ, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին քրեական պատասխանատվության ենթարկող օրենքները դատապարտել են նաեւ անգլիկան համայնքի ղեկավար, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին եւ գլխավոր պրեսբիտերական նախարար Յան Գրինշիլդսը, ովքեր նույնպես ինքնաթիռում են եղել։