Փաշինյանի ստորագրությամբ 71 զորամաս է դրվել վաճառքի, «Ստալիչնի պոլկն» էլ հետը, չեմ ուզենա մանրանալ
![](https://yerevan.today/media/k2/items/cache/4b5bb693c5f23880852158d5b955b9a4_M.jpg)
«Ես բերել եմ մի փաստաթուղթ, 2022-ի ապրիլի 15-ի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ: ՊՆ-ի թվով 71 գույք փոխանցվում է պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի, վաճառվի: Այստեղ 71 զորամասի հասցե է, «ստալիչնի պոլկ»-ն էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր: Հիմա ի՞նչ հայտարարենք, որ զորամասեր են վաճառվո՞ւմ: Ոչ, պարզապես այս զորամասերը չգործող են եւ նույնիսկ դրանց պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար դրվել է վաճառքի»,-ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ գլխավոր դատախազը հայտարարեց, որ դրանք պետական շահի տեսանկյունից չեն օտարվել, Մանուկյանն ասաց. «Արշակունյաց պողոտաի վրա եղած 6 հեկտարանոց զորամասը վաճառվելը պետական շահի տեսանկյունի՞ց է, թե ոչ: Կրկնում եմ՝ խոսքը երկու չգործող փոքր զորամասի մասին է: Շատերը Արարատի ճանապարհին կտեսնեն, մինչեւ հիմա անխնամ մնացել են, որոնք իրենց ֆունկցիան վաղուց ավարտած են եղել: Դրանք համարենք պետական շահին վնա՞ս, թե ոչ: Սա պարզապես շոու է: Հիմա ես հրապարակեմ 71 անուն գույք ու ասեմ՝ Սուրեն Պապիկյանը վաճառե՞լ է: Քանի որ չգործող զորամաս է, ՊՆ-ն նպատակահարմար չի գտնում իր հաշվեկշռում պահել՝ հոսանք ծախսի, պահակ պահի»:
Ինչ վեաբերում է նրան, որ շուկայականից անհամեմատ ցածր գնով է վաճառվել, Գեղամ Մանուկյանն ասաց. «Չեմ ուզենա մանրանալ, ավելի լավ է կադաստրի մասնագետներին դիմել: նորից եմ վերահաստատում, Ազատ գյուղում տեղի նունեցած ողբերգության հաջորդ օրը գլխավոր դատախազը եկել էր Սեյրան Օհանյանի, եւ մի քանի օր հետո Արմեն Չարչյանի միջնորդությամբ: Երկու շաբաթ իրենք որեւէ իրավական գործընթաց չէին արել, այսօր միայն ԱԺ-ն կարող էր այդ հարցը քննարկել, ինչո՞ւ երկու շաբաթ առաջ եկան: Հասարակության ուշադրությունը շեղելու համար:
Տարիներ կանցնի, Աննա Վարդապետյանի փոխարեն կլինի երեւի Վիշինսկայա ազգանունով դատախազը, եւ Սուրեն Պապիկյանին Նիկոլ Փաշինյանի հետ կգամի անարգանքի սյունին՝ «ստալիչնի պոլկը» վաճառելու համար, որը անարդար է: Դա Աստված, հետագայում Հայաստանում նման էժանագին շոուներով իշխանությունը չծանրաբեռնի իր աշխատանքը»:
Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունը չի գնա Սեյրան Օհանյանի կալանավորմանը. «Խելագարության սահման կա: Իշխանությունները խելագարության սահմանները շատ են անցել, բայց կարծում եմ՝ այս դեպքում չեն անցնի»: