Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

08 փետ 2023 16:44

Թուրքիայում վիճակը բավականին ծանր է հատկապես քրդաբնակ շրջաններում

Թուրքական իշխանությունները հասկանում են, որ երկրաշարժը իրենց վրա կարող է իշխանություն արժենալ։ Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել քաղաքագետ Արա Պողոսյանը։ «Ինչպես կարելի էր ենթադրել, Թուրքիայում վիճակը բավականին ծանր է հատկապես քրդաբնակ շրջաններում։


Թուրքական իշխանությունները հասկանում են, որ երկրաշարժը իրենց վրա կարող է իշխանություն արժենալ, ինչի հետևանքով Էրդողանը փորձում է նախ ավանդական մեթոդի միջոցով` ռազմական գործողություններ սկսելով օրինակ Սիրիայի որոշ շրջաններում, իր ժողովրդին պահել արտաքին թշնամու կերպարի միջոցով, եթե սա չօգնի վարկանիշ պահելու համար, ամենայն հավանականությամբ կգնան ընտրությունների հետաձգման բավականին ծանրակշիռ պատճառաբանությամբ։


Երկու դեպքում էլ մեզ համար ժամանակ է մնալու որպեսզի քիչ թե շատ փորձենք վերականգնվել։


Սա մեզ համար ոսկե ժամանակ է, ու անկախ նրանից, թե ինչ դիվանագիտական լեզվով կխոսեն իշխանությունները (չնայած պարզ է, թե ինչ լեզվով), պետք է բանակը շատ արագ վերազինել և առաջնային ռեֆորմների միջոցով վերականգնել բանակի մարտունակությունը»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր