Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհվածների հերթական փախանակումը          ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3000 մարդ       Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է. անցել է համապատասխան բուժզննում    

08 փետ 2023 17:46

Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Անկարան նպատակ ունի մեկ տարվա ընթացքում վերացնել երկրաշարժի հետևանքները, նրա խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի նախագահը նաև հստակեցրել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 8 574 մարդ, վիրավորվել ՝ 49 133 մարդ:

Էրդողանը ողջ երկրում համազգային սուգ Է հայտարարել տարերային աղետի զոհերի մեծ թվի հետևանքով։ Սուգը կշարունակվի մինչև փետրվարի 12-ը։
Թուրքական ԶԼՄ–ները հայտնում են, որ երկրաշարժից հետո ծովի մակարդակն Իսկենդերունում բարձրացել է։
Ափամերձ ճանապարհներն ու հրապարակները ջրի տակ են անցել։ Բնակչությանը տարհանելու որոշում է կայացվել` անվտանգության նկատառումներից ելնելով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր