ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

10 փետ 2023 10:18

ՔՊ-ականները վերածվել են, բառի բուն իմաստով, «կոճակ սեղմողների».«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մշտապես «ազատ ընտրության իրավունքի» մասին ճամարտակող ՔՊ-ականներն այլևս վերածվել են բառի բուն իմաստով «կոճակ սեղմողների». բոլորը շարժվում են բացառապես «վերևից», այսինքն՝ Փաշինյանի կողմից իջեցված «հրահանգով»: Ասել է թե՝ Փաշինյանը զրկել է ՔՊ-ականներին ազատ ընտրելու իրավունքից: Սրա մասին են վկայում ԱԺ-ում տեղի ունեցած վերջին քվեարկությունները:


ՔՊ-ն 2 օր առաջ միաձայն անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին: ՔՊ-ական 71 պատգամավորից 68-ը գնացել և անշեղորեն կողմ է քվեարկել Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելուն: 3 պատգամավոր էլ քվեարկությանը չի մասնակցել «հարգելի պատճառով». նրանցից մեկը՝ Մարիամ Պողոսյանը, գործուղման է, իսկ Գուրգեն Մելքոնյանն ու Վիգեն Խաչատրյանը տեղեկացրել են, որ հիվանդ են:


Մյուս բոլոր պատգամավորներին հրահանգվել է առանց որևէ պատճառաբանության գալ ու պարտադիր մասնակցել քվեարկություններին:
Արմեն Չարչյանի դեպքում ևս գրեթե նույն պատկերն էր. 68 պատգամավոր մասնակցել էր քվեարկությանը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր. Չարչյանը անձեռնմխելիությունից զրկվեց 67 կողմ ձայնով: Խմբակցությունը հիմա ընկած ման է գալիս, թե ով է այդ մեկ պատգամավորը, որը, թեկուզ ոչ միտումնավոր, «գծից շեղվել է»: ՔՊ-ում չեն բացառում անգամ, որ քվեաթերթիկը միտումնավոր է դատարկ թողնվել. իրենցից ինչ-որ մեկը չի ցանկացել կողմ քվեարկել Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելուն:


Իշխանականները նույն տրամաբանությամբ նաև իրենց թիմակից Սարգիս Խանդանյանին ընտրեցին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ. այս դեպքում էլ 68 պատգամավոր, առանց բացառության, կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թե՛ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու, թե՛ Խանդանյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը ոչ միանշանակ է ընդունվել խմբակցության ներսում, սակայն Փաշինյանի հրահանգով ՔՊ-ականները գնացել և, անկախ իրենց կամքից, կողմ են քվեարկել այս որոշումներին: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ստանձնել է գործադիրի «սուրհանդակի» դերը, պատգամավորներին փոխանցում է նրա հրահանգը, որն էլ ՔՊ-ականները առանց շեղվելու կամ հակառակվելու կատարում են:


Նկատենք, որ իշխանական պատգամավորները նախկինում մշտապես հպարտանում էին՝ իրենց խմբակցությունում բոլորն ազատ ընտրելու իրավունք ունեն, որևէ մեկը կաշկանդված չէ, քննարկումների ժամանակ էլ տարբեր կարծիքներ են հնչում: Պարզվում է, սակայն, ՔՊ-ում իրավիճակ է փոխվել. որևէ պատգամավոր այլևս իրավունք չունի իր կամքով ընտրություն կատարել, ամեն բան արվում է բացառապես Փաշինյանի հրահանգով: Ստացվում է՝ իշխանական պատգամավորները դարձել են «կոճակ սեղմողներ», ինչի համար բազմիցս մեղադրել են իրենց սիրելի ՀՀԿ-ին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր