Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

10 փետ 2023 12:52

Թուրքիայում հանրությանը պարզաբանել են աղետի գոտում փրկարարական աշխատանքների թերացման պատճառները

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության պետը հանրությանը պարզաբանել է աղետի գոտում փրկարարական աշխատանքների ուշ սկսելու պատճառները։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերը նշել է, որ աղետի գոտում փրկարարական աշխատանքների ուշ սկսելն առաջին հերթին կապված է եղել եղանակային պայմանների հետ։ Նա շեշտել է, թե եղանակային պայմանները թույլ չեն տվել օդանավերին եւ ուղղաթիռներին հասնել աղետի գոտու բնակավայրեր եւ շատ դեպքերում օդաչուներն իրենց կյանքը վտանգելով են թռիչքներն իրականացրել։
Յունուս Սեզերի խոսքով հաջորդ պատճառն այն է, որ աղետի գոտին մեծ տարածք է զբաղեցնում՝ միանգամից ընդգրկելով 10 նահանգ։ Նրա խոսքով այն նահանգները որոնք պետք է օգնեին մեկը մյուսին, փաստացի իրենք բոլորը դարձել են աղետի գոտի։
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։
Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր