Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

10 փետ 2023 15:34

Ռուսական «Կալիբր»թևավոր հրթիռները թռիչքի ժամանակ մտել են ՆԱՏՕ-ի օդային տարածք․ Զալուժնի

Ուկրաինայի տարածքով ռուսական զորքերի կողմից արձակված «Կալիբր» թևավոր հրթիռները թռիչքի ժամանակ մտել են ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի և Մոլդովայի օդային տարածք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նրա խոսքով՝ հրթիռներն արձակվել են Սև ծովից։

«Այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 10:18-ին երկու ռուսական «Կալիբր» թևավոր հրթիռներ հատել են Ուկրաինայի պետական ​​սահմանը Մոլդովայի Հանրապետության հետ, մոտավորապես ժամը 10:33-ին այդ հրթիռները հատել են Ռումինիայի օդային տարածքը։ Դրանից հետո կրկին մտել են Ուկրաինայի օդային տարածք՝ երեք երկրների սահմանների հատման կետում»,- գրել է Զալուժնին իր տելեգրամյան ալիքում։ Մոլդովայի ՊՆ-ն արդեն հաստատել է, որ հրթիռը, որը շարժվել է Ուկրաինայի ուղղությամբ, անցել է երկրի տարածքով։ Հաղորդվում է, որ Քիշնևում ՌԴ դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր