Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել       Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում    

11 փետ 2023 13:51

Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին. Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ «Շնորհակալություն հարգելի Վահան Կոստանյան, շնորհակալություն հարգելի Ռուբեն Ռուբինյան ձեր բարի ջանքերի համար, սա (օգնությունը-խմբ․) իրականացնելու համար։
 
Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ օգնելու մեղմել մեր ժողովրդի տառապանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջանում»,- գրել է Քըլըչը թվիթերյան իր էջում և հրապարակել բեռնատարների լուսնանկարները։
 
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել էր, որ  Հայաստանը երկրաշարժից տուժած Թուրքիային մարդասիրական օգնություն է առաքել Մարգարա կամրջով․ «Հայաստանի մարդասիրական օգնությունն անցել է Հայաստան- Թուրքիա սահմանի Մարգարա կամրջով՝ շարժվելով դեպի երկրաշարժից տուժած շրջան»։
 
Հավելենք, որ Հայաստանը նաև փրկարարների խումբ է ուղարկել Թուրքիայի երկրաշարժից տուժած Ադըյաման բնակավայր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր