Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

12 փետ 2023 12:08

Տեսանյութ. «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալությունում բոլոր տվյալները խիստ գաղտնի են պահվում, դիմում են կայացած, զարգացած մարդիկ, նույնիսկ բիզնեսմեններ

Փետրվարի 12-ը ամուսնական գործակալությունների միջազգային օրն է: Օրվա խորհրդի, հաջողակ ամուսնական զուգընկեր գտնելու և երջանիկ լինելու մասին Hayacq.com-ը զրուցեց արդեն 14 տարի Հայաստանում գործող «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանի հետ:
 
Իլոնա Բաղիշյանը նշեց, որ իրենց փորձը ցույց է տվել, որ շատերը չեն ամուսնանում խիստ զբաղվածության պատճառով՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ. «Հիմա շատ երիտասարդներ տարվում են իրենց կրթությամբ, կարիերայով և անձնական կյանքը կարծես երկրորդ պլան է մղվում: Մեզ հիմնականում դիմում են կայացած, գրագետ, զարգացած, նույնիսկ մի քանի բուհ ավարտած մարդիկ»,-նկատում է Իլոնա Բաղիշյանը, հավելելով, որ իրենց գործունեության հիմնական նպատակը հայկական ընտանիքներ ձևավորելն է, սակայն ունենում են դիմողներ և՛ Հայաստանից, և՛ իհարկե Սփյուռքից:
«Մեր թիվ մեկ սկզբունքը գաղտնիությունն է: Բոլորի տվյալները խիստ գաղտնի են պահվում: Առանց որևէ մեկի համաձայնության մյուսին կոնտակներ չի փոխանցվում: Մեզ համար կարևորը արդյունք ունենալն է, որ շատ ընտանիքներ ձևավորվեն՝ լինեն երջանիկ: Մենք նաև ունենք կայք՝ www.armhappy.com, որը տեղեկություն է տալիս մեր գործակալության գործունեության մասին: Այնտեղ, ցանկացողները կարող են գրանցվել, որը նույնպես պահպանում է գաղտնիությունը  և միայն գործակալության աշխատակիցները կարող են դա տեսնել և կապ հաստատել գրանցվողի հետ»,-ասաց ամուսնական գործակալության տնօրենը:

Ծանոթության մեխանիզմների մասին խոսելով Իլոնա Բաղիշյանը ասաց.«Մեզ մոտ ընտրությունը սկզբում կատարում է տղամարդը, այնուհետև կինը, իսկ կոնտակտների փոխանակումը և ծանոթությունը կայանում է բացառապես կնոջ համաձայնությունից հետո»:
Հետաքրքիր մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր