Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

31 դեկ 2017 18:33

Մեզ մոտ բոլոր տվյալները խիստ գաղտնի են պահվում. «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյան. Ֆոտո

Մեզ մոտ բոլոր տվյալները խիստ գաղտնի են պահվում. «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյան. ՖոտոHayacq.com-ի հարցազրույցը «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանի հետ: 
-Ե՞րբ և ինչպե՞ս մտահղացաք ստեղծել «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալությունը:
-Երբ մենք նոր էինք ամուսնացել, որոշեցինք ամուսնուս ընկերներին ծանոթացնել իմ ընկերուհիների հետ  և պատկերացրեք ունեցանք բավական հաջող ամուսնություններ: Այն ժամանակ մենք կատակում էինք, թե կարելի է ամուսնական գործակալություն ստեղծել, բայց արի ու տես, որ մենք ավելի լուրջ սկսեցինք մտածել, աշխատել այդ ուղղությամբ և 2009թ-ի հուլիսին ստեղծեցինք «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալությունը: Ճիշտն ասած, սկզբում նույնիսկ մեր մոտ ծանոթները տարակուսում էին, թե ամուսնական գործակալությունը արդյոք կարող է գործել Հայաստանում՝ հաշվի առնելով մեր ազգի ավանդական, պահպանողական լինելը: Արդեն անցել է 8 տարի և ժամանակը ցույց տվեց, որ այն շատ ակտուալ է և կարևոր, արդյունքը մեր բազմաթիվ ամուսնություններն են: Այս տարիների մեր փորձը ցույց է տվել, որ շատ աղջիկներ և տղաներ չեն ամուսնանում խիստ զբաղվածության պատճառով: Հիմա շատ երիտասարդներ տարվում են իրենց կարիերայով և անձնական կյանքը կարծես երկրորդ պլան է մղվում: Սկզբում մենք գրանցում էինք միայն երիտասարդների, հետո պարզվեց, որ 40-ից բարձր տարիքի դեպքում, էլ ավելի դժվար է դառնում ընտրություն կատարելը: Ամենակարևորը ասեմ, որ մենք ոչ թե փնտրում ենք մարդկանց, այլ մեր հիմնական առաքելությունը ամուսնական գործակալությունում գրանցվածներին իրար հետ ծանոթացնելն է: Մեզ մոտ ընտրությունը անում է սկզբից տղամարդը, այնուհետև կինը, իսկ կոնտակտների փոխանակումը և ծանոթությունը կայանում է բացառապես կնոջ համաձայնությունից հետո: 
-Ավելի շատ կանա՞յք, թե՞ տղամարդիկ են դիմում ձեզ:
-Շատ քիչ տարբերությամբ կանայք ավելի շատ են դիմում: Դա էլ կախված է նրանից, որ հասարակության մեջ մեծ թիվ են կազմում հենց կանայք:
-Հիմնականում ի՞նչ տարիքի են լինում:
-Աղջիկները հիմանականում 23-24 տարեկանից սկսած՝ ի դեպ ասեմ, որ գալիս են մայրերի, տատիկների, նույնիսկ հայրերի հետ: Մեզ դիմում են հիմնականում ավելի գրագետ, զարգացած, կիրթ, առողջ մարդիկ և ամենակարևորը՝ համարձակները: Ինչ վերաբերվում է տղամարդկանց, 22-23 տարեկանից սկսած զանգահարում են, բայց մենք գրանցում ենք հիմնականում 28-ից բարձր տարիքի տղաների, քանի որ կարծում եմ ընտանիք կազմելու համար որոշակի հասուն տարիք է պետք: Իսկ մաքսիմալ տարիքը դա 65-66 տարեկանն է: Ճիշտ է լինում են դեպքեր, որ դիմում են նաև 70-ն անց, բայց միգուցե այդ տարիքում նրանց ավելի շատ պետք է խնամող: Իսկ հիմնական միջին տարիքային խումբը կազմում են 30-45 տարեկանները՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ:
-«Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալությունը արդեն ութ տարի է գործում է, ձեր գործակալության հաջողությունը ո՞րն եք համարում:
-Մեր թիվ մեկ սկզբունքը գաղտնիությունն է: Բոլորի տվյալները խիստ գաղտնի են պահվում: Առանց որևէ մեկի համաձայնության մյուսին կոնտակներ չի փոխանցվում: Նույնիսկ ունենում ենք դեպքեր, երբ մեր ամուսնացած զույգերը մեզ մոտ մարդ են ուղարկում, բայց չեն ուզում, որ նույնիսկ նրանք իմանան, որ իրենք մեր միջոցով են ամուսնացել: Մեզ համար կարևորը արդյունք ունենալն է, որ շատ ընտանիքներ ձևավորվեն՝ լինեն երջանիկ: Մենք նաև ունենք կայք՝ www.armhappy.com, որը տեղեկություն է տալիս մեր գործակալության գործունեության մասին: Այնտեղ, ցանկացողները կարող են գրանցվել, որը նույնպես պահպանում է գաղտնիությունը  և միայն գործակալության աշխատակիցները կարող են դա տեսնել և կապ հաստատել գրանցվողի հետ:
-Ձեզ հիմնականում դիմո՞ւմ են հայաստանաբնակները, թե՞ նաև Սփյուռքից:
-Մեր գործունեության առաջին սկզբունքը հայկական ընտանիքներ ձևավորելն է: Ոնենում ենք դիմողներ և՛ Հայաստանից, և՛ իհարկե Սփյուռքից: Մեր գործակալության միջոցով ամուսնացել են կանադահայեր, Իզրայելում, ԱՄՆ-ում ապրող հայեր: Մի հետաքրքիր դեպք ենք ունեցել, երբ 26 ամյա աղջիկը ունենալով սրտի խնդիր մեր գործակալության միջոցով ամուսնացավ Իզրայելում ապրող հայ տղայի հետ, որը տեղյակ էր աղջկա առողջական խնդրի մասին, այնտեղ արդեն ամուսնու ջանքերով վիրահատության ենթարկվեց, առողջացավ: Հիմա արդեն բալիկ էլ ունի, ինչը իրեն մինչև վիրահատությունը արգելված էր: Ի դեպ ասեմ, որ մեզ մոտ տեղեկատվություն է լրացվում նաև առողջության վերաբերյալ, այս դեպքը բացառիկ էր, բայց շատ ուրախացնող:
-Օտարերկրացիները դիմո՞ւմ են հայաստանցիների հետ ամուսնանալու համար:
-Այո իհարկե: Կարող եմ ասել, որ հայ կանայք շատ պահանջված են արտասահմանցիների մոտ: Իրենք նույնիսկ ասում են, որ հայ կանայք շատ գեղեցիկ են, միշտ կոկիկ, հասցնում են և՛ աշխատել, և՛ տան գործեր անել, և՛ բալիկ ունենալ: Նրանք տեսնելով իրենց շրջապատում հայ ընտանիքները, ցանկանում են այդպիսի կին ունենալ: Նույնիսկ Արտաշատից աղջիկ ենք ամուսնացրել Իտալիա՝ իտալացու հետ:
-Իսկ հայ կանայք նախնընտրում են հայաստանաբնակ տղամարդկանց, թե՞ ուզում են երկրից դուրս գնալ:
-Անկեղծ պետք է լինեմ, սկզբում շատերն էին ուզում դրսում ամուսնանալ, բայց հիմա այդ տենդենցը նվազել է, ինչը ինձ համար ուրախալի է:
-Թե կանանց, թե տղամարդկանց առավելագույն պահանջները որո՞նք են լինում:
-Կանանց պահանջը հիմնականում աշխատանքով  ապահովված տղամարդն է, նրանք նախընտրում են կայացած տղամարդկանց և ամուր հենարան: Շատ հաճախ արտաքին տեսքը դերակատարություն չի ունենում: Ասեմ, որ մենք էլ մեր հերթին չենք գրանցում այն տղամարդկանց, ովքեր աշխատանք չունեն, քանի որ տղամարդու աշխատանքով ապահովված լինելը շատ կարևոր է հայ ընտանիքներում: Ինչ վերաբերվում է տղամարդկանց՝ այն խոսքը, որ տղամարդիկ աչքերով են սիրում իզուր չէ ասված: Այո, նրանք շատ են կարևորում արտաքին տեսքը: Տղամարդիկ շատ են նախապատվություն տալիս նիհար, բարձրահասակ կանանց: Մի պահ կար, երբ մեզ թմբլիկ աղջիկներ էին դիմում ստիպված չէինք գրանցում, որովհետև հնարավոր է մենք իրենց որևէ ձև չկարողանայինք օգնել: Եկավ ժամանակ, որ հասկացանք, եթե կինը թմբլիկ է դա չի նշանակում, որ իրավունք չունի երջանիկ լինել: Այդ ժամանակ էլ մտահղացանք ստեղծել յոգա կենտրոնը, հետո նաև մերսման սրահը, ընդ որում, մերսումը բացառությամբ կանանց համար է: Նպատակը՝ կնոջ տեսքը բարելավելն ու հետո ծանոթացնել, ամուսնացնելն էր: Բայց մեր և՛ յոգա կենտրոնից, և՛ մերսման սրահից օգտվում են նաև ամուսնացած կանայք, նույնիսկ նրանք, ովքեր ոչ մի կապ չունեն մեր ամուսնական գործակալության հետ: Յոգան ոչ միայն նիհարելու համար է, այլ օգնում է ֆիզիկական ակտիվությանը և շատ առողջարար է:
-Կպատմե՞ք որևէ հետաքրքիր դեպք ձեր ամուսնական գործակալության միջոցով ամուսնացած զույգերի մասին:
-Մենք ամուսնացրել ենք երկու քույրիկների: Մեծ քրոջը երբ ամուսնացրեցինք, նա գնաց Ռուսաստան ապրելու, որոշ ժամանակ անց մեզ դիմեց փոքր քույրը՝ ասելով, որ տանը ոչ ոք տեղյակ չէ՝ նույնիսկ քույրը: Արդեն նա էլ է նշանանդրվել և պատրաստվում է ամուսնանալ: 
Ունեինք շատ գեղեցիկ մի աղջիկ, որ նկարներում անհաջող էր դուրս գալիս, իսկ տղաներին մենք նկարներն են ցույց տալիս, ներկայիս իր ամուսնուն բավական երկար համոզեցի, որ փորձի հանդիպել, չնայած, որ նկարով չէր հավանել: Եվ արդյունքում նրանք մեկ ամսից նշանադրվեցին, արդեն ամուսնացել են և ունեն բալիկ: Հետո մենք ամուսնացրեցինք նաև տղայի քույրիկին:
-Ձեր ամանորյա մաղթանքը
-Շնորհավորում եմ գալիք 2018 թվականը,  մաղթում եմ նախ առողջություն, երջանկություն անձնական կյանքում: Երիտասարդներին մաղթում եմ ստեղծել իրենց ընտանիքը, ապրել երջանիկ և շենացնել մեր հայրենիքը:
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը
Մեզ մոտ բոլոր տվյալները խիստ գաղտնի են պահվում. «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյան. Ֆոտո

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր