Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

12 փետ 2023 11:11

Ամառվա-աշնան շրջանում ամբողջ Արկտիկան ազատ կլինի սառույցից. գիտնականներ

Արկտիկական սառույցները կարող են սկսել ամբողջությամբ հալվել ամռան-աշնան շրջանում մինչեւ այս դարի կեսերը, դա պետք է հաշվի առնել Հյուսիսային ծովային ճանապարհով նավարկությունը կանխատեսելիս, «ՌԻԱ Նովոստիին» ասել է 2022 թվականի երիտասարդ գիտնականների նախագահական գիտական մրցանակի դափնեկիր, օվկիանոսագետ Ալեքսանդր Օսադչիեւը։

«Շատ հետազոտողներ կանխատեսում են, որ ամառվա-աշնան շրջանում մի քանի ամսվա ընթացքում ամբողջ Արկտիկան ազատ կլինի սառույցից: Ձմռանը ամեն ինչ նորից սառչում է, քիչ թե շատ վերականգնվում»,- նշել է գիտնականը։

Արկտիկայում սառցե տարածքի 44%-ով կրճատումը, համեմատած 1980-ական թվականների հետ, վերաբերում է միայն ամառային նվազագույնին, իսկ ձմռան ցուցանիշները քիչ են փոխվել, ընդգծել է Օսադչիեւը։

«Ձմռանը ամբողջ սառցե ծածկը վերականգնվում է գրեթե մինչեւ ելակետային ցուցանիշներ: Սա համեմատաբար կայուն արժեք է»,- ասել է նա։

«Բայց այն փաստը, որ հենց ամռանը Արկտիկայի ողջ սառույցը կարող է հալվել, կարծես թե ամբողջովին անիրատեսական սցենար չէ: Ընդհակառակը, շատ մոդելներ են դա ցույց տալիս»,- հավելել է գիտնականը։

Օսադչիեւը հիշեցրել է, որ Արկտիկայում սառույցի ամբողջական հալումն ամառվա-աշնան շրջանում վերագրել են 2020-2030 թվականներին։

«Ակնհայտ է, որ հիմա դա տեղի չի ունեցել, եւ, ասենք, երեք տարի հետո, հինգ տարի հետո դա նույնպես տեղի չի ունենա։ Բայց ահա 20 տարի հետո կարող է տեղի ունենալ»,- նշել է գիտնականը։

Եվ այս հեռանկարները պետք է հաշվի առնել Հյուսիսային ծովով նավագնացության զարգացումը կանխատեսելիս, պարզաբանել է Օսադչիեւը։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Շիրշովի անվան օվկիանոսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Օսադչիեւը Հյուսիսային ծովային ուղու ջրերում տնտեսական գործունեության ապահովման համար Ռուսաստանի արկտիկական ծովերում օվկիանոսաբանական գործընթացների ուսումնասիրության մեջ ձեռքբերումների համար մրցանակի է արժանացել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր