Գլոբալ տաքացման հետևանքով Արկտիկան հալվելուց փրկելու համար գիտնականներն այն կրկին սառեցնելու ծրագիր են մշակում

Դրա համար մի շարք նախագծեր են անհրաժեշտ, որոնցից մի քանիսը՝ արևի լույսի անդրադարձման միջոցով տարածաշրջանը սառեցնելու ծրագրերն արդեն իրականացվում են, ասվում է The Wall Street Journal-ի նոր կարճ տեսանյութում:
Այն փաստը, որ գիտնականները լրջորեն են քննարկում այս գիտափորձերը, նշանակում է, որ հետևանքների մեղմացման կոլեկտիվ ջանքերը բավարար չեն, քանի որ անցյալ տարին Արկտիկայում գրանցված ցուցանիշներով ամենատաքն էր:
WSJ-ի հոլովակում հոլանդական Arctic Reflections ստարտափը ցուցադրում է սեփական փորձարկման էությունը․ «Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ռազմավարական նպատակով ընտրված վայրերից» ծովի ջրի ներմղում, որպեսզի «վերականգնվի արկտիկական սառույցի ջերմապաշտպանիչ ծածկը՝ ձմռանը սառույցի շերտը հաստացնելու միջոցով»:
«Չմշկասահորդների մարաթոնների համար սահադաշտերի կառուցման հոլանդական մոտեցումը ոգեշնչեց մեզ», - պարբերականին է ասել Arctic Reflections-ի գործադիր տնօրեն Ֆոնգեր Իփման:
Գաղափարն այն է, որ, ոգեշնչվելով սահադաշտերի ստեղծողներից, մարդիկ կարող են ստեղծել պաշտպանիչ սառցե պատյան, որն ավելի հաստ կլինի և որոշ ժամանակով կպահպանի Արկտիկան, մինչև մյուս տեխնոլոգիաները կնվազեցնեն ածխաթթու գազի գլոբալ արտանետումները: