ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

13 փետ 2023 17:05

ՌԴ-ն ցանկանում է ավելի բարդ անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են համեմատվել Bayraktar-TB2-ների հետ, քանի որ Ուկրաինան ավելի ու ավելի հաջող է պայքարում փոքր կամիկաձե անօդաչուների դեմ

Բրիտանական The Guardian պարբերականը, հղում անելով Իրանում իր աղբյուրներին, հայտնում է, որ Թեհրանն անցյալ տարի Ռուսաստան է ուղարկել հեռահար մարտական ​​անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ՝ իրանական պետական ​​ավիաընկերության նավերի և ինքնաթիռների օգնությամբ։
Աղբյուրի տվյալներով՝ խոսքը «Շահեդ կամիկաձե» անօդաչուների մասին չէ, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար։ Guardian-ի աղբյուրները նշում են, որ Մոսկվան, ի թիվս այլ բաների, ստացել է ավելի բարդ անօդաչու սարքավորումներ, որոնք թույլ են տալիս հրթիռային հարվածներ հասցնել ավելի մեծ հեռավորությունից:
 
Հրապարակման մեջ ասվում է, որ 2022 թվականի նոյեմբերին 10 ռուս սպաներից և ինժեներներից բաղկացած պատվիրակությունն այցելել է Թեհրան, որտեղ նրանց ցուցադրվել են Իրանի ռազմական տեխնոլոգիաների բոլոր հնարավորությունները։
 
Ռուսներն ընտրել են վեց «Մուջահեր-6» անօդաչու թռչող սարքեր, որոնք ունեն մոտ 200 կիլոմետր հեռահարություն և կարող են երկու հրթիռ կրել յուրաքանչյուր թևի տակ, նրանք նաև հետաքրքրություն են ցուցաբերել «Շահեդ-191» և «Շահեդ-129» անօդաչու թռչող սարքերի հանդեպ, որոնք ունակ են խոցել ցամաքային թիրախները:
 
Ի տարբերություն կամիկաձե անօդաչու սարքերի՝ նման սարքերը պետք է հարվածներ հասցնեն և վերադառնան բազա։ Միաժամանակ, Իրանը 54 հոգանոց ինժեներներից բաղկացած խումբ է ուղարկել Մոսկվա՝ օգնելու ռուս զինվորականներին սովորել կիրառել ԱԹՍ-ները։
«Ռուսաստանը, հնարավոր է, ցանկանում է ավելի բարդ անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են համեմատվել թուրքական Bayraktar-TB2-ների հետ, քանի որ Ուկրաինան ավելի ու ավելի հաջող է պայքարում փոքր կամիկաձե անօդաչուների դեմ, որոնք պետք է թռչեն ցածր բարձրության վրա` մինչև հարված հասցնելը»,- նշում են հոդվածի հեղինակները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր