Ոչ մի նշան չկա, որ Պուտինը «պատրաստվում է խաղաղության» , ընդհակառակը՝ Ռուսաստանը նոր խոշոր հարձակում է սկսել Ուկրաինայում

Ըստ Ստոլտենբերգի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հազարավոր զորքեր» է ուղարկում՝ «շատ բարձր կորուստներ» կրելով, բայց ճնշում է գործադրում ուկրաինացիների վրա։ «Այն, ինչ Ռուսաստանին պակասում է որակի առումով, նա փորձում է լրացնել քանակով»,- ասել է նա՝ արևմտյան երկրներին կոչ անելով արագորեն Ուկրաինային հնարավորինս շատ զենք և զինամթերք մատակարարել՝ նախքան Ռուսաստանը մարտի դաշտում կտիրանա իրավիճակին:
Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «ոչ մի նշան» չի տեսնում, որ Վլադիմիր Պուտինը «պատրաստվում է խաղաղության»։ «Մենք տեսնում ենք, որ նախագահ Պուտինն ու Ռուսաստանը դեռ ցանկանում են վերահսկել Ուկրաինան»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տնից հայտարարել էին, որ ՌԴ-ն պատրաստվում է գարնանային գրոհի։