Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ          Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»       Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան    

18 փետ 2023 21:31

Երիկամները, հաստ աղիքը և լյարդն ինչպես մաքրել տոքսիններից

Դետոքսը կարող է առողջարար լինել, եթե գիտեք, թե դա ինչպես անել: Դա պետք է ճիշտ արվի, հակառակ դեպքում՝ քաղցած կմնաք և կդանդաղեցնեք նյութափոխանակությունը, թուլություն, սրտխառնոց, գլխապտույտ և ջրազրկում կզգաք:

Մարմինը մաքրվում է լյարդի, երիկամների և հաստ աղիքի միջոցով: Լյարդը ֆիլտր է, այն կանգնեցնում է տոքսինները, որոնք հայտնվում են արյան մեջ:
Աղիները վերացնում են տոքսինները, երիկամները զտում են արյունը, մեզի հետ վերացնում տոքսինները:

Սալորաչիր և սագախոտ նախաճաշի համար
Անհրաժեշտ է՝
1 բաժակ ջուր
1 պտղունց մշկընկույզ
½ բաժակ սագախոտ
1 թ/գ քերած կոճապղպեղ
1 ճ/գ կտավատի յուղ
1/3 բաժակ կտրատած սալորաչիր
¼ բաժակ բրնձի կաթ
Պատրաստումը՝
Կաթսայով ջուր դրեք տաքանա, սագախոտ ավելացրեք: Կոճապղպեղ և մշկընկույզ ավելացրեք, թող եռա: Կրակն իջեցրեք, կաթսայի բերանը ծածկեք և եփեք 10 րոպե, ավելացրեք բրնձի կաթը և սալորաչիրը: Եփեք 5 րոպե, կտավատի յուղ ավելացրեք օգտագործելուց առաջ:

Դետոքս ըմպելիք ուտելու ընդմիջումներին
Անհրաժեշտ է՝
2 վարունգ
½ բաժակ անանասի հյութ
1 գանգրակաղամբ
½ կիտրոնի հյութ
½ բաժակ անանուխ
¼ մաս կոճապղպեղ
Պարզապես խառնեք
Մրգային կոկտեյլ ճաշին
Անհրաժեշտ է՝
½ բաժակ հասարակ նուշի կաթ
1 ճ/գ կտավատի սերմ
¼ բաժակ սառեցված հապալաս
½ բանան
½ բաժակ բրինձ
Արգանակ ճաշին
Անհրաժեշտ է՝
2 կտրտած կարմիր սոխ
2 ցողուն կտրտած նեխուր
1 կտրտած սամիթ
2 թ/գ չաման
2 թ/գ ծովի աղ
պղպեղ
1 բաժակ կտրտած սիիտակե
4 մեծ կտոր սխտոր
1 կտրտած կաղամբ
2 լ. ջուր,
8 ճյուղ կտրտած մաղադանոս
2 ճ/գ պապրիկա
2 ճ/գ օրեգանո
½ բաժակ կտրտած մաղադանոս
Խառնեք բոլոր բաղադրիչները՝ բացի մաղադանոսից: Թող եռա, կրակն իջեցրեք, թող մարմանդ կրակի վրա եռա 60 րոպե, վերջում մաղադանոսն ավելացրեք:

Խորհուրդներ
Մի կերեք երեկոյան 7-ից հետո։
Քնելուց առաջ խատուտիկով թեյ խմեք։
Ավելի շատ կերեք՝ հապալաս, ձավար, հաղարջ, սոյա, ֆերմենտացված սննդամթերք և ծաղկակաղամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր