ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

24 փետ 2023 12:10

Սրանց մարտավարությունը պարզ է. հերքել, ժխտել, ֆռացնել ու խաբել անգամ այն դեպքերում, երբ բռնվել են գործի վրա. Աշոտյան

Երեկ իմ կողմից հրապարակված փաստաթուղթը Արցախն Ադրբեջանին հանձնելու նիկոլական մտադրությունների մասին սպասելիորեն բուռն քննարկման արժանացավ։

Իշխանական թևը խորը և համապարփակ մանդրաժի մեջ էր։

Ճ կլասսի ստատուսչիներից մինչև քպական մանդատավոր բիոզանգված փորձում էր ինչ-որ անհոդաբաշխ բացատրություններ տալ «որտեղից Աշոտյանին էդ թուղթը» հոգոցից մինչև «հա, ի՞նչ, ինչ կուզենք էն էլ կբանակցենք»։

Եվ ահա քիչ առաջ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը իր հարցազրույցում փորձեց ինքն իրեն, իսկ իրականում՝ բոլորիդ, կրկին էշի տեղ դնել և հայտարարեց, որ իբր նման փաստաղուղթ Հայաստանը երբեք չի բանակցել։

Այս դավաճանների մարտավարությունը պարզ է. հերքել, ժխտել, ֆռացնել ու խաբել անգամ այն դեպքերում, երբ բռնվել են գործի վրա, ինչպես ռուսը կասեր, с поличным.

Ես պնդում եմ ամբողջ պատասխանատվությամբ, որ այդ փաստաթուղթը իրական է և Հայաստանի դավաճան իշխանությունները, ներառյալ արցախուրաց ԱԽՔ-ը, բանակցում են հենց այդ սկզբունքների շրջանակներում։

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր