Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

25 սեպ 2020 14:12

Արցախից բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է. Արցախի ԱԱԾ

Բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն:


Հայտարարությունում ասվում է.


«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում հրապարակված «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթղթի շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, հարկ է համարում իրազեկել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում, քանի որ նշված փաստաթուղթը կեղծ է։


Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է էժանագին միջոցներով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում:


Կոչ ենք անում մեր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում նմանատիպ տեղեկություններ տարածելուց, անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից և հետևել միայն պաշտոնական լրահոսին»:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական մամուլը տարածել էր կեղծ փաստաթուղթ, որտեղ նշված էր, թե Արցախի բնակիչները պետք է տարհանվեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր