Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

24 փետ 2023 14:03

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետին.Ցավալի է, որ ՀՀ վարչապետը չի կարող ընդունել, որ դատարանը մերժել է Հայաստանի 2 հիմնական մեղադրանքները

«Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները հակասում են դատարանի որոշմանը և Երևանի կողմից միակողմանի ցանկությունների հերթական փորձն են»:


Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, որով պատասխանել են ՀՀ վարչապետի հայտարարություններին:


Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ դատարանն արձանագրել է Լաչինի ճանապարհի փակումը, չի համընկնում ժամանակավոր միջոցների մասին դատարանի որոշման տեքստի հետ, իսկ դատարանի որոշման մեջ նշված չէ ճանապարհը փակելու մասին։


Արտաքին դիվանագիտական կառույցը մեղադրել է Հայաստանին՝ դատարանի հիմնավորումն այս հարցում սխալ ներկայացնելու համար:


«Ցավալի է, որ Հայաստանի վարչապետը չի կարող ընդունել, որ դատարանը մերժել է Հայաստանի երկու հիմնական մեղադրանքները, այն, որ Լաչինի ճանապարհին մի խումբ ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան իբր կազմակերպել է Ադրբեջանի կառավարությունը, և որ Ադրբեջանը իբր խոչընդոտում է գազամատակարարմանը և Հայաստանի բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցմանը:


Լաչինի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի պարտավորությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետի մեկնաբանությունից թվում է, թե նա չի հիշում 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության կետը, որում ասվում է, որ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, մեքենաների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի ճանապարհի երկայնքով՝ երկու ուղղություններով»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:


 
Ադրբեջանական կողմը հավելել է, որ Լաչինի ճանապարհի երթևեկության անվտանգության երաշխիքը չպետք է ընկալվի որպես ճանապարհի չարաշահման հնարավորությունների ստեղծում, ինչը, ըստ պաշտոնական Բաքվի, արել է Հայաստանը և թույլ չի տա կրկնել ադրբեջանական կողմը:


«Ընդհանուր առմամբ, անհիմն պնդման հետ կապված, թե իբր Միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի դիմումը, պետք է նշել, որ դատարանի ժամանակավոր պահանջը չի համընկնում Հայաստանի պահանջի հետ։ Դատարանի եզրակացությունն այն է, որ Ադրբեջանը «պետք է ձեռնարկի բոլոր միջոցները իր պարտավորությունների շրջանակներում», այլ ոչ թե «ապահովի սահուն տեղաշարժը»։ Դատարանը նաև մերժել է Հայաստանի այն պնդումները, որ ճանապարհի երթևեկությունը պետք է լինի ազատ բոլոր անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների համար։ Այսպիսով, դատարանը, պաշտպանելով Ադրբեջանի դիրքորոշումը, մերժել է Հայաստանի պահանջը՝ Լաչինի ճանապարհով երթևեկությունն իրականացնել «ազատ», այսինքն՝ առանց վերահսկողության։


Դատարանը իր որոշման մեջ հաշվի է առել, որ Ադրբեջանն իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել և կձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր քայլերը՝ երաշխավորելու Լաչինի ճանապարհի երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև Եռակողմ հայտարարության պայմանները կատարելու երկրի ջանքերը»,- ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ։


Կառույցը, խեղաթյուրելով միջազգային դատարանի կայացրած որոշումը, ներկայացրել է, թե իբր դատական նիստերը ևս մեկ անգամ ապացուցել են, որ միջազգային կազմակերպություններին ուղղված Հայաստանի պնդումները, թե ինքը ականներ չի տեղադրել իր վերահսկողությունից դուրս տարածքներում, «հիմնված են ստի վրա»։


Հիշեցնենք՝ այս հարցում Հայաստանը պնդում է, որ ականներ տեղադրվել են սեփական՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում և ադրբեջանական տարածքներում դրանք չեն դրվել:


Ադրբեջանի ԱԳՆ-ն, սակայն, իր հայտարարության մեջ պնդել է, թե «Հայաստանը չի կարող ազատվել ադրբեջանական տարածքներում ականների և թակարդների տեղադրման պատասխանատվությունից, ինչպես նաև դրանց՝ իբր տեղափոխումից Լաչինի ճանապարհով»:


Հայտարարության մեջ ասվում է, որ ականների սպառնալիքի և իբր «կեղծ քարտեզների տրամադրման» հարցը միջազգային դատարանը կքննի առանձին»։


«Ադրբեջանն առաջարկել է սահմանային անցակետ ստեղծել Լաչինի ճանապարհի մուտքի մոտ։ Այս առաջարկը դրականորեն ընդունեցին միջազգային գործընկերները՝ որպես թափանցիկ մեխանիզմ և վստահության միջոց Լաչինի ճանապարհին, որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս։ Սակայն Հայաստանի՝ այս առաջարկից առանց որևէ հիմնավորման մերժումը վկայում է Լաչինի ճանապարհի թափանցիկության նկատմամբ Հայաստանի անհետաքրքրության մասին, այն շարունակելու չարաշահելու մտադրության մասին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր