«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

25 փետ 2023 16:55

ՊՆ հաշվեկշռի գույքերը կարող են ձեռք բերել նաև թշնամի պետության քաղաքացիները

Փետրվարի 7-ին ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մունուկյանը հայտարարեց, որ իր մոտ կա փաստաթուղթ, ըստ որի՝ ՊՆ հաշվեկշռի 71 գույք հանված է վաճառքի:


«Փաստ» լրատվականը հարցում ուղղարկեց Պետական գույքի կառավարման կոմիտե՝ պարզելու ի՞նչ գույքերի մասին է խոսքը և ովքե՞ր կարող են ձեռք բերել դրանք:

Ըստ հարցման պատասխանի՝ առկա է այդպիսի 3 գույք, որոնցից, ոչ մեկը ՊՆ հաշվեկշռի գույք չէ: Այս պահին, առնվազն «Ստալիչնի պոլկ» կոչվող գույքի վաճառքի մասին մամուլում տեղեկություններ կան: Լրացուցիչ բանավոր հարցմամբ կոմիտեի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը մեկնաբանեց. «Գեղամ Մանուկյանը որևէ նոր բան չի ասել: Նրա ձեռքի տակ կարծես եղել է Կառավարության ապրիլի 15-ի 496-Ա որոշման հավելվածը, որը բաց և հրապարակային թաստաթուղթ է, որը նշվում է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող 71 անուն-գույքը պետք է ամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին: Այդ թվում է նաև  «Ստալիչնի պոլկ» կոչվողը: Այդ գույքերը տրվել են կոմիտեին՝ հետագա ճակատագիրը որոշելու համար: Չեմ բացառում, որ նրանց մի մասը հետագայում կօտարվի կամ այլ նպատակներով կծառայի: Այս պահին այդ գույքերից որևէ մեկը դրված չէ օտարման և եթե նման բան լինի, օրենքով սահմանված կարգով կտեղադրվի կայքում»: 

Լրատվականը հարցմամբ նաև խնդրել էր ասել, թե ովքե՞ր կարող են մասնակցել գնման գործընթացին և արդյո՞ք նրանց թվում են օտարերկրացիները:  Կոմիտեն հղում էր արել Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, որտեղ օտարերկրացիների մասով որևէ սահմանափակում առկա չէ: Մասնավորապես ՝
 «1. Սակարկությունների մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները:
2. Սակարկություններին չեն կարող մասնակցել սակարկությունների կազմակերպիչը, իրավաբանական անձ համարվող կազմակերպչի հիմնադիրները (մասնակիցները), կազմակերպչի աշխատակիցները, իսկ մրցույթների դեպքում` նաև մրցութային հանձնաժողովի անդամները: Սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը…»:

Ստացվում է, որ ՊՆ հաշվեկշռի գույքերը կարող են ձեռք բերել նաև թշնամի պետության քաղաքացիները, սակայն ըստ պաշտոնական գրության՝ նման նախադեպ մինչ այժմ առկա չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր