Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո       «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է    

27 փետ 2023 16:18

Տեսանյութ. Թուրք երկրպագուները տրիբունաներից պահանջել են Էրդողանի ու կառավարության հրաժարականը

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել ֆուտբոլային առաջնության «Ֆեներբահչե-Անթալիասփոր» և «Ֆեներբահչե-Քոնյասփոր»  հանդիպումների ժամանակ տեղի ունեցած միջադեպը:


Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպումներից առաջ թուրքական «Բեշիքթաշ»  և «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբների  մի խումբ երկրպագուներ ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի համատեքստում հակաիշխանական վանկարկումներ են արել տրիբունաներից՝ պահանջելով Թուրքիայի իշխանությունների հրաժարականը:


Տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել Թուրքիայի իշխանամետ և ընդդիմադիր քաղաքական գործիչների  շրջանում:


Մասնավորապես «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, ով համարվում է նաև Թուրքիայում իշխող կոալիցիայի անդամ, դատապարտել է տեղի ունեցածը: Դատապարտողների թվում է եղել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:


Իսկ ահա Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով այժմ ղեկավարում է ընդդիմադիր «Ապագա» կուսակցությունը, դատապարտել է հենց Սոյլուին ու Բահչելիին իշխանությանը քծնելու համար:


Ավելի վաղ Դավութօղլուն պահանջել էր Էրդողանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ Թուրքիայի նախագահը պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր