ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

28 փետ 2023 14:55

Մենք տեսնում ենք, թե ինչպես է Եվրամիությունը բացահայտ չարաշահում իր հարաբերությունները՝ Ադրբեջանի ու ՀՀ-ի հետ կասկածներ առաջացնող իր առաքելությամբ

Բրյուսելը չարաշահում է Բաքվի ու Երեւանի հետ իր հարաբերությունները, այդ թվում՝ Հայաստանի տարածքում ծավալելով առաքելություն, ինչն առաջացնում է մի շարք հարցեր։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Եվրամիությունը բացահայտ չարաշահում իր հարաբերությունները՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ Այդ թվում՝ Հայաստանում ծավալելով, լեգիտիմության առումով կասկածներ առաջացնող իր առաքելությունը, որը առաջացնում է շատ հարցեր՝ իր մանդատի,գործառույթների, տեւողության եւ այն հավելյալ արժեքի առումով, որն այս առաքելությունը կարող է բերել հարաբերությունների կարգավորման ջանքերին»,- ասել է Լավրովը՝ Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր