Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

01 մար 2023 16:54

Իրանը հայտարարել է, որ Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթուղային կապը պետք է հնարավորինս արագ գործարկվի

Իրանի Արաս ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրեն Մաջիդ Քիանին հայտարարել է, որ  Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթուղային կապը պետք է հնարավորինս արագ գործարկվի, գրում է ParsToday-ը։


Նա ասել է. «Իրանի հյուսիս-արևմուտքում գոյություն ունեցող երկաթուղային գիծը Իրանի և Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի միակ հաղորդակցման ուղին է: Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթուղային կապը պետք է հնարավորինս արագ գործարկվի՝ կառուցողական դիվանագիտության միջոցով, որպեսզի դյուրացվի հաղորդակցությունը Կովկասի երկրների, Ռուսաստանի և Եվրոպայի միջև»:


Երեքշաբթի օրը, Վրաստանում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով  Արաս ազատ գոտու ձեռքբերումներն արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում, Մաջիդ Քիանին հավելել է, որ հայկական շուկան ունի  Արաս ազատ առևտրի գոտում արտադրված ապրանքներն ընդունելու կարողություն:


Նա հավելել է. «Այդ արտադրանքի մեծ մասը գնի և որակի առումով մրցունակ է արտասահմանյան համանման ապրանքների հետ, և ցուցահանդեսային հարթակների և հաղորդակցման ուղիների միջոցով, հնարավոր կլինի ԵԱՏՄ շուկայում ավելացնել տարածաշրջանային արտադրանքի ծավալը»: 


Նշելով, որ  փոքր նավթավերամշակման գործարանների զարգացումն անհրաժեշտ է  հումք մատակարարելու համար, Քիանին հավելել է. «Համաշխարհային շուկան ունի նավթավերամշակման ոլորտի արտադրանքի կարիքը, իսկ Արաս ազատ գոտին ունի  դրանք արտադրելու համապատասխան կարողություններ»:


Քիանին ասել է, որ Արաս  ազատ գոտու ռազմավարություններից մեկը Ջուլֆայի երկաթուղային հզորությունների վերականգնումն է. «Պատկան մարմինների հետ հանդիպումներում ես ներկայացրել եմ հարցի կարևորությունը և դրա իրագործումը պահանջում է տարբեր կառույցների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության պատասխանատուների վճռականությունը»։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր