Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

04 մար 2023 18:40

Հյուսիսային Կորեայում սովի հետևանքով մահեր կլինեն

Հյուսիսային Կորեայի սննդի մշտական պակասի վերաբերյալ մտահոգություններն աճում են, քանի որ բազմաթիվ աղբյուրներ ենթադրում են, որ սովի պատճառով մահերը հավանական են: Այս մասին գրում է CNN-ը։

Որոշ փորձագետներ նշել են, որ իրավիճակն ավելի վատ է, քան 1990-ին, «Ծանր երթ»-ի ընթացքում  հարյուր հազարավոր մարդիկ մահացան՝ 20 մլն բնակչության 3-5 տոկոսը, ըստ տարբեր գնահատականների։

Համադրելով այդ երկրի առևտրի տվյալները, ՄԱԿ-ի ու Հարավային Կորեայի իշխանությունների կողմից արված արբանյակային պատկերներն ու գնահատումները՝ փորձագետներն ահազանգում են՝ մեկուսացած այդ երկրում սննդի մատակարարումը ցածր է այն կետից, որն անհրաժեշտ է մարդու նվազագույն կարիքները բավարարելու համար։

Նրանց կարծիքով, եթե նույնիսկ սնունդը բաշխվի հավասարաչափ, ինչը գրեթե աներևակայելի բան է Հյուսիսային Կորեայում, որտեղ էլիտան և զինվորականներն առաջնահերթ են, կարձանագրվեն սովի հետևանքով մահեր։

Հարավային Կորեայի պաշտոնյաները համաձայն են այդ գնահատականի հետ, քանի որ Սեուլը վերջերս հայտարարել էր՝  կարծում է, որ սովից մահեր են տեղի ունենում երկրի որոշ շրջաններում: Թեև այդ պնդումները հիմնավորելու համար հիմնավոր ապացույցներ պատրաստելը դժվարանում է երկրի մեկուսացման պատճառով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր