Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տներից մեկի տանիքում          Երբ Բաքվի ծրագրերը կյանքի են կոչվել վերացել է Ռուսաստանի հետ ամեն ինչ համաձայնեցնելու անհրաժեշտությունը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով    

04 մար 2023 21:33

«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1989թ․ ծնված, 2012 թ.-ից պատիժը կրող Գ. Ս.-ի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով մարտի 03-ին՝ ժամը 03։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն: Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժինը։

Ժամը 03։20-ի սահմաններում շտապօգնության բրիգադի կողմից արձանագրվել է դատապարտյալ Գ. Ս.-ի կենսաբանական մահը:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր