Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

06 մար 2023 16:33

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհին հայտարարել է, որ այս ընտրություններում Թուրքիայում արյունալի ջարդ է կազմակերպելու

ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայում ընտրությունների ժամանակ «արյունալի ջարդ» կազմակերպել,  Վաշինգտոնն Անկարային դիտարկում է որպես զինվոր, կարծում է թուրքական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը: 


«Որոշ ժամանակ առաջ «Foreign Policy» ամսագիրը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի կիսապաշտոնական մարմինը, լույս տեսավ «Այս ընտրությունների ժամանակ Թուրքիայում արյունալի  ջարդ է լինելու» վերնագրով։ Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն ամբողջ աշխարհին հայտարարել է, որ այս ընտրություններում Թուրքիայում արյունալի ջարդ է կազմակերպելու։ Այնուհետեւ Գերմանիայի ամենաընթերցվող ամսագրերից մեկում՝ Stern-ում, մեր նախագահ Էրդողանին մեղադրեցին «հրկիզող» լինելու մեջ։«Թուրքիայում հրդեհ է բռնկվելու, եւ հենց Թուրքիայի նախագահն է այն հրկիզելու»,-գրել էր ամսագիրը։




«Սցենարն ակնհայտ է, ծրագիրն ակնհայտ է, դավադրությունն ակնհայտ է»,-Փերինչեքի խոսքը մեջբերում է Aydınlık թերթը։ 


Քաղաքական գործչի խոսքով՝ անհրաժեշտ է հստակ հասկանալ «իրադարձությունների ընթացքն այս առումով»։ «Եվ որպես ազգ, որպես ամբողջություն, մենք պետք է ընդհանուր դիրքորոշում որդեգրենք ԱՄՆ-ի վրա կենտրոնացած այդ դավադրությունների դեմ»։


Թուրքիայում համընդհանուր (նախագահական եւ խորհրդարանական) ընտրությունները, ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղի կունենան մայիսի 14-ին: Սպասվում է, որ նախագահն այդ մասին հրամանագիրը կստորագրի մարտի 10-ին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր