Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 31-ի համար       ԱԺ նախագահն ու ՔՊ խմբակցության ղեկավարը առաջին տասնյակում չկան. ՔՊ 50յակը․ «Ժողովուրդ»    

07 մար 2023 12:43

Տեսանյութ.Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրել է՝ռուս խաղաղապահները վիրավոր ադրբեջանցիներին օգնություն չեն ցուցաբերել, չեն տարհանել սպանվածներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է ՌԴ խաղաղապահ զորախմբին: «ՌԴ խաղաղապահ զորամասի ներկայացուցիչների կողմից վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև սպանվածներին տարհանելու մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Սպանվածների և վիրավորների տարհանումը իրականացրել են ադրբեջանցի զինծառայողները»,- նշված է հայտարարության տեքստում:


Հիշեցնենք՝ մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր արձակել Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 և վիրավորվել 1 աշխատակից: Ադրբեջանական կողմը կորուստներ տալով հետ էր շպրտվել:


Տեղեկացնենք, որ Արցախի ՊՆ-ն տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմը տարհանում է իր զոհերի մարմինները և վիրավորներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր