Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 մար 2023 16:30

Տեսանյութ.Ադրբեջանի բանակը քայքայված, հալից ընկած բանակ է,իրավիճակը սարսափելի չէ, մենք այն վիճակում չենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ «բո» անեն ու մենք հանձնվենք

Ես ուզում եմ բոլորը հասկանան, որ իրավիճակը սարսափելի չէ, մենք այն վիճակում չենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ «բո» անեն ու մենք հանձնվենք: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:


«Ես ձեզ վստահեցնում եմ՝ Ադրբեջանը բանակը քայքայված, թույլ, հալից ընկած բանակ է եւ մեծ ներուժ չունի որեւէ լուրջ գործողություն անելու համար: Թուրքիան էլ այսօր տնտեսական լուրջ խնդիրների մեջ կորած է: Եթե խոսքը մեծ ռազմական գործողությունների մասին է,  ես դա բացառում եմ: Մանր-մունր բաներ, ինչպիսին այս վերջին սպանություններն էին, այո, ես չեմ բացառում: Դրա համար դու պետք է լինես զգոն, աչալուրջ եւ քո խնդիրները կատարես: Չի կարելի արժեզրկել մեր զինվորին ու զինվորականին՝ անընդհատ ներկայացնելով, թե գիտեք, Ադրբեջանն սա է ուզում: Մենք էլ ենք շատ բան ուզում»,-ասաց նա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր