Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

07 մար 2023 16:47

«Ինչ կապ ունի նախարարի մայրը կարմրուկի վարակի տարածման հետ». Հրապարակ

hraparak.am կայքը գրում է. 


«Երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրատապ ասուլիս էր հրավիրել հանրապետությունում օրերս բռնկված սուր վարակիչ հիվանդության՝ կարմրուկի տարածման մասին լուրը հայտնելու համար։ Նախարարը տեղեկացրել է, որ Երևանում կարմրուկի հայտնաբերման 3-րդ օրը միանգամից 20 վարակակիր է հոսպիտալացվել, իսկ սա լուրջ ցուցիչ է` տարածման ռիսկի արագության ու կանխարգելիչ գործողությունների մասով, մանավանդ եթե հաշվի առնենք նախարարության բացահայտ անգործությունը մինչ այս պահը կամ, ավելի ճիշտ, մասնագիտությամբ իրավաբան նախարարի հանցավոր շահագրգռվածությունը վարակի դեմ պայքարի հարցում։ 


Խիստ ուշագրավ է, որ նախարարը երեկ շրջանցել է կամ խուսափել է բացահայտել այն կարևոր ինֆորմացիան, թե որտեղ ու ինչ պայմաններում են հիվանդացել և հոսպիտալացվել կարմրուկի վարակակիրները։ Բանն այն է, որ կարմրուկով հիվանդ 20 հիվանդներից մեծ մասը գտնվել է «Ուիգմոր» կենտրոնում, նրանցից միայն 4-ն են առավոտյան հոսպիտալացվել մասնագիտացված ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Իսկ երեկոյան արդեն 10 հիվանդ էր տեղափոխվել Նորքի ինֆեկցիոն կենտրոն։


Մեր աղբյուրն ասում է, որ վարակը տարածվել է հենց «Ուիգմորից», որտեղ բուժքույրերից մեկը հիվանդ է եղել և անզգուշաբար վարակել է տասնյակից ավելի մարդու։


Երբ հայտնաբերվել է, որ «Ուիգմոր» մասնավոր բուժկենտրոնում այսքան շատ կարմրուկով հիվանդ կա, խուճապ է առաջացել, և, ըստ ամենայնի, խուսափել են հիվանդներին տեղափոխել ինֆեկցիոն, որ աղմուկ չբարձրանա, և կլինիկայի հեղինակությունը չտուժի։ Բայց լուրն արագ տարածվել է և դժգոհություն առաջացրել բժիշկ ինֆեկցիոնիստների շրջանում։


«Հրապարակի» հետ մասնավոր զրույցներում բժիշկներն իրենց տարակուսանքն էին հայտնում, թե նախարար Ավանեսյանն իր մոր հետ փոխկապակցված բժշկական կենտրոնի բիզնեսին է փորձում աջակցել և անգամ պետպատվերի փողերն է ուղղում դեպի «Ուիգմոր»։ 


Պարզվում է՝ Երևանի Կենտրոն եւ Զեյթուն համայնքներում երկու խոշոր մասնաճյուղեր ունեցող այս բժշկական կենտրոնը պատկանում է առողջապահության նախարար Ավանեսյանի մորը։ Ավելին՝ վարկած կա, որ նախարարն էլ անձամբ իր բաժնեմասն ունի այս ԲԿ-ում։ Թեև նա բանավոր կերպով հերքել է այս լուրը, շատ վերացական ասելով, թե իրենցն էր՝ վաճառել են, սակայն կա այդ կապը հաստատող մի կարեւոր տեղեկություն․ միայն այս տարի 2023 թ․ պետական բյուջեից սույն «Ուիգմոր» կլինիկան առողջապահության նախարարությունից ստանալու է շուրջ 700 միլիոն դրամի պետպատվեր։


Մի կարևոր հանգամանք ևս. մասնագիտական շրջանակներում այս կլինիկայի պատկանելությունը, անգամ պետական միջոցների ուղղորդումը չէր քննարկվել, եթե չլիներ մի փաստ՝ «Ուիգմոր» կլինիկայում ու ցանկացած այլ բազմապրոֆիլ ԲԿ-ներում ուղղակի անթույլատրելի է կարմրուկի և այլ սուր ինֆեկցիոն հիվանդների հոսպիտալացումը։ Մասնագետները բացատրում են, որ վիրահատված կամ այլ առողջական խնդիրներ ունեցող երեխաները խիստ խոցելի են նման վարակի առաջ, եւ նրանց կողքին կարմրուկով հիվանդներ ունենալը մեծ ռիսկ է այս երեխաների համար։


Կապ հաստատեցինք «Ուիգմոր» կլինիկայի հետ, հեռախոսին պատասխանած աշխատակցուհին մեր հարցին՝ կարմրուկով հիվանդ աշխատակցուհի ունե՞ն, և արդյո՞ք իրենց մոտից է տարածվել վարակը, պատասխանեց. «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, խոսեք տնօրինության հետ»:


Նա փոխանցեց փոխտնօրեն Շուշանիկ Մնացականյանի հեռախոսահամարը, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։ Մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեցին նաև նախարար Անահիտ Ավանեսյանն ու անգամ նրա խոսնակը։


ՀԳ․ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտարարել է, թե, իր տեղեկություններով, Հայաստանում կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել: «Իմ տեղեկություններով՝ տարածումը ներհիվանդանոցային է եղել, այսինքն՝ հիվանդանոցի ներսից է տարածվել` հիվանդ երեխայից մյուսներին։ Նաև մի ինֆորմացիա կա, որ տարածման օղակում դեր է ունեցել չպատվաստված բուժաշխատողը, ինչն ինքնին ցավալի է»,- նշել էր Թորոսյանը։ 


Ի պատասխան` առողջապահության նախարարության խոսնակն արձագանքել էր՝ հղում անելով նախարարի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարությանը, թե կարմրուկի առաջին դեպքը եղել է բերովի, ՀՀ տարածք է բերվել այլ երկրից»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր