Ճիշտ ժամանակն է կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին և գուցե սա մեր վերջին հնարավորությունն է          Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին       Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև    

08 մար 2023 10:35

Տեսանյութ.Ադրբեջանը մեծացնում է ճնշումը Արցախի վրա և կարող է դիմել ռազմական սադրանքների.փորձագիտական կարծիքներ

«Մարտի 5-ին` ժամը 10:00-ին, «Դյուկյանլար» բնակավայրից ոչ հեռու Ադրբեջանը կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների ավտոմեքենայի վրա». հատված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրից: Այս հայտարարությունից քիչ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանին մեղադրեց փաստերը աղավաղելու մեջ:


 
Տիգրան Գրիգորյան (Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ) — Սա առաջին նմանատիպ բովանդակության հաղորդագրությունը չէ, մեծ հաշվով երբ էլ օբյեկտիվ ասել են, Ադրբեջանը նույն կերպ արձագանքել է և ուզում է ցույց տալ, որ դա իրենց տարածքն է, և անընդհատ շեշտում է, որ շուտով գնալու են այդ տարածքից:


Չնայած 2022 թվականի ամռանը պաշտոնական Երևանը հայտարարեց, որ Արցախից Հայաստանի զինված ուժերի զինծառայողների դուրսբերման գործընթացն ավարտվել է, Բաքուն Երևանից շարունակում է պահանջել անհապաղ դուրս բերել բոլոր «զինված ուժերը»՝ բացահայտ սպառնալով քայլեր ձեռնարկել դրանց զինաթափման և չեզոքացման ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր