Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

09 մար 2023 13:09

Տեսանյութ.Զգուշացե՛ք, Փաշինյանն է գալիս. ոստիկանները վազեցին դեպի քաղաքացիներն ու սկսվեց հրմշտոց, ծեծկռտուք, գոռգոռոց

Այսօր առավոտյան Կառավարության հերթական նիստից առաջ Մելիք-Ադամյան փողոցի Կառավարության շենքի մուտքի մոտ, որտեղից Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը մտնում էր շենք, և այդ պահին երկու տղամարդ անցնում էին այդ հատվածով, այդ ժամին հավանաբար շտապում էին աշխատանքի: Վայրկյաններ անց ոստիկանության ավելի քան երկու տասնյակ ծառայողներ, կարծես մեկ հրահանգով, վազեցին դեպի քաղաքացիներն ու սկսվեց հրմշտոց, ծեծկռտուք, գոռգոռոց։
Կառավարության շենքի մուտքը հսկող ոստիկաններից մեկը քաղաքացիներին հրահանգեց կանգնել, ամենայն հավանականությամբ, ավտոշարասյան ու ոստիկանների բարձրացրած աղմուկի մեջ քաղաքացիները   չէին լսել հրահանգը և ընդամենը մեկ քայլ առաջ էին գնացել, դրանից հետո ոստիկանները հարձակվեցին երկու քաղաքացիների վրա, թե՝ կանգնեք, ո՞ւր եք գնում։ Ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները սկսեցին գոռալ քաղաքացիների վրա, ինչից հետո Կառավարության շենքի մոտ կայանած ավտոբուսներից ավելի քան 3 տասնյակ ոստիկաններ արագ դուրս եկան ու վազքով մոտեցան մուտքին և առանց պարզելու հանգամանքները՝ սկսեցին քաշքշել քաղաքացիներին։


Շատերն են հիշում Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի  հայտարարությունները, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, և նրանք կարող են կառավարության դուռը ոտքով բացել: Բայց դա 2018-ին էր, այսօր Կառավարության շենքի կողքով, այն պահին, երբ Փաշինյանի ավտոշարասյունն է մոտենում, ՀՀ քաղաքացիների ստվերն էլ չպետք է երևա, ուր մնաց թե՝ քայլ անեն:  Փաշինյանը սիրում է տարբեր առիթներով թմբկահարել, թե Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա», թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, բաստիոն, որտեղ շարքային քաղաքացին իրավունք չունի անցնել Կառավարության շենքի մոտով այն պահին, երբ Փաշինյանն է անցնում:  Ստացվում է՝ որտեղից Նիկոլ Փաշինյանն է անցնում, միջադեպերն անպակաս են, նույնիսկ մահվան ելքով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր