Ծանր հանդիպում է եղել Փաշինյանի հետ. Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա՞.«Հրապարակ»՞
Ուշագրավ է, որ երեկ ԱՀ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը եւ դրական եզրակացություն տվեց։
Հիշեցնենք․ փոփոխություններն առնչվում են ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության հնարավորությանը: ԱԺ-ն Արցախի նախագահ կընտրի` մինչեւ գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը։ Իսկ Արցախում ռազմական դրություն է 1992 թվականից սկսած։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ Հարությունյանն ուզում է օր առաջ նախագահի աթոռը փոխանցել ուրիշի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
