Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 մար 2023 16:15

Արսեն Թորոսյանի վախը հասկանալի է.այսպիսի «ճարպկությամբ» Հակակոռուպցիոն կոմիտեի պրոֆեսիոնալ կազմին շփոթեցնելն անհնար է, պարզապես իրավունք չունի...

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի դիտարկմամբ` Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայտարարության բովանդակությունը համոզմունք է ձևավորում յուրացումներին նրա մասնակցության վերաբերյալ։


«ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարություն է տարածել՝ կասկածի տակ դնելով Հակակոռուպցիոն կոմիտեում COVID-19 համավարակի ժամանակահատվածում պետական բյուջեից հատկացված ահռելի միջոցների յուրացման փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի օբյեկտիվությունը։




Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են, սակայն տարօրինակն այն է, որ նույնիսկ նրա հայտարարության բովանդակությունը համոզմունք է ձևավորում յուրացումներին նրա մասնակցության վերաբերյալ։


Օրինակ՝ ասում է, թե ինչու՞ իրեն հարցաքննության չեն հրավիրում, պատրաստ է ցուցմունք տալ՝ լավ հասկանալով, որ մեկ անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվելու դեպքում թուլանալու են իր հետագա՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակում հնարավոր կալանավորման հիմքերը։




Իհարկե, այսպիսի «ճարպկությամբ» Հակակոռուպցիոն կոմիտեի պրոֆեսիոնալ կազմին շփոթեցնելն անհնար է, սակայն Արսեն Թորոսյանը հերթական անգամ մոռանում է, որ ինքն իշխանության ներկայացուցիչ է, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր, ուստի իրավունք չունի այդպիսի բացահայտ ու ապօրինի կերպով միջամտել քրեական վարույթի ընթացքին։ Բայց, կարծես, սեփական անձի պաշտպանության բնազդն ամեն ինչից վեր է այսպիսի մարդկանց համար։ Հակառակ պարագայում՝ պետք է մեկնաբանել, որ Արսեն Թորոսյանն իր նախաձեռնությամբ արտադատավարական եղանակով արդեն սկսել է օգտվել մեղադրյալի իրավունքներից», - Facebook-ում գրել է Ասլանյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր