Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

12 մար 2023 18:10

Գևորգ Պետրոսյանի ինքնազգացողությունը ոստիկականական մեքենայի մեջ վատացել է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը այցելել է ձերբակալված ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դանիելյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա մանրամասներ է հայտնել Պետրոսյանի հետ ՁՊՎ_ում հանդիպումից։

«Գործընկերոջս Արման Ղազարյանի հետ, այցելեցինք 72 ժամով ձերբակալված Գևորգ Պետրոսյանին:

Պարոն Պետրոսյանը պատմեց իր հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները:

Ըստ նրա, երեկ երեկոյան Պարեկային ծառայության աշխատակիցները բավականին երկար ժամանակ հետևել են իրեն, այնուհետև, արդեն այն ժամանակ, երբ վերջինս մոտ է եղել իր բնակության վայրին, մոտեցել են և առանց պատշաճ կերպով օրինական պահանջ ներկայացնելու փորձել են իրեն դուրս բերել մեքենայի միջից:

Ի վերջո, մեծաթիվ պարեկային ծառայողների միջոցով դա նրանց հաջողել է, ինչի հետևանքով Գևորգ Պետրոսյանին տեղափոխել են նախ անհրաժեշտ քննություններն անցկացնելու, ապա Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկը:

Պարեկային ծառայողների ակնհայտ անօրինաչափ գործողությունների հետևանքով ոստիկանական մեքենայում կտրուկ վատացել է Գևորգ Պետրոսյանի ինքնազգացողությունը:

Ահազանգով ժամանել են շտապ օգնության ծառայության աշխատակիցներ, որոնք նախնական զննությունից հետո պնդել են, որ Գևորգ Պետրոսյանին անհրաժեշտ է տեղափոխել բժշկական հաստատություն, քանի որ վերջինիս մոտ առկա են առողջական խնդիրներ, և բժշկական օգնություն ցուցաբերելու անհապաղ կարիք կա։

Պարեկային ծառայության աշխատակիցները հրաժարվել են իրականացնել այս պահանջը այդպիսով վտանգելով ՀՀ քաղաքացու կյանքը:

Ի վերջո, ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվելուց հետո Գևորգ Պետրոսյանին տեղափոխել են Ձերբակալված անձանց պահման վայր, որտեղ էլ այսօր տեսակցեցինք նրան:

Չնայած առողջական խնդիրներին և դեղամիջոցներ ընդունելուն՝ պարոն Պետրոսյանը հոգեպես ընկճված չէ։

Ակնհայտ է, որ այս ամենը պարոն Պետրոսյանի հետ տեղի է ունեցել իշխող ուժի նկատմամբ հնչեցրած դիրքորոշումների հետևանքով։

Իսկ տեղի ունեցածը ևս մեկ ապացույցն է այն հանգամանքի, որ մարդու իրավունքներ ասվածն իշխող ուժի ներկայացուցիչների համար պարզապես իշխանության գալու հարմար միջոց էր»,_ գրել է ընդդիմադիր պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր