Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

12 մար 2023 20:32

Իրանում աշակերտների զանգվածային թունավորման կասկածանքով ձերբակալվել է 100-ից ավել մարդ, տուժել է ավելի քան 1000 դպրոցական

Իրանում իշխանություններն ավելի քան 100 մարդու են ձերբակալել դպրոցներում աշակերտների թունավորման կասկածանքով։ Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի ՆԳՆ-ի վարկածով, ձերբակալվածներից ոմանք պարզապես «չարաճճիություն անելու նպատակով» տհաճ հոտ ունեցող, սակայն անվնաս նյութեր են կիրառել, մինչդեռ մյուսները թունավորող նյութեր են կիրառել «բնակչության և աշակերտների շրջանում սարսափ տարածելու, դպրոցները փակելու և Իրանի նկատմամբ թերահավատություն ստեղծելու համար»։ Վերջինների դեպքում ստուգումներ են իրականացվում ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի առկայությունն ստուգելու համար։

Իրանում զանգվածային թունավորումների հետևանքով տուժել է ավելի քան 1000 դպրոցական, որոնց մեծամասնությունն աղջիկներ էին։ Տուժածներից ոմանք հիվանդանոցային բուժման կարիք են ունեցել։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին մահապատիժ է պահանջել զանգվածային թունավորումների մեղավորների համար, եթե պարզվի, որ դրանք կանխամտածված են իրականացվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր