Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

13 մար 2023 13:46

Տեսանյութ.Այս դերքում կսկսեն ուշադիր նայել իրենց «նախկին տերերին». ՀՀ-ն կմիանա ՌԴ-ին, երբ թուրքերը սկսեն կոտորել հայերին.Սերգեյ Կուրղինյան

Ռուս ականավոր քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը «ЭМПАТИЯ МАНУЧИ» նախագծին տված հարցազրույցում մեկնաբանել է Խորհրդային Միության այս կամ այն ​​ձևով վերստեղծման հեռանկարները և նշել, որ պատմականորեն նման գործընթաց հնարավոր է, բայց ոչ այնպես, ինչպես այն այսօր փորձում են ներկայացնել։


«Դա տեղի կունենա ոչ թե «ռուսական իմպերիալիզմի» պատճառով, ինչպես այսօր փորձում են ներկայացնել, այլ այն բանի հետևանքով, որ Կենտրոնական Ասիայում և Կովկասում կսկսեն ուշադիր նայել իրենց «նախկին տերերին»։ Այս հանրապետություններում ազատություն կամ արդիականացում չի լինի, այնտեղ ամեն ինչ կհասցվի արևելյան գաղութատիրության ամենադաժան ձևերին»,-նշել է Կուրղինյանը։


Միաժամանակ նա նաև ընդգծել է, որ հնարավոր են նախկին ԽՍՀՄ երկրների զարգացման այլ տարբերակներ, և բերելով Հայաստանի օրինակը, նշել է, որ ՀՀ հեռանկարների վերաբերյալ խոսել է Իրանի ներկայացուցչի հետ, որն իրեն ասել է. «Եթե թուրքերը սկսեն շատ «շարժվել» այնտեղ, ապա մենք կգրավենք ամբողջ Հայաստանը»:


«Թուրք-իրանական հակամարտությունը կա, հիմա այն կոծկվում է ինչ-որ ընդհանուր իսլամական հաշտեցմամբ, բայց դա նենգ բան է»,-ասաց Կուրգինյանը, ակնարկելով, որ այս պետությունների դեպքում այդ գործոնը կարող է ստիպել նրանց մտածել Ռուսաստանի հետ վերամիավորման մասին։


Մանրամասները՝ տեսանյութում 28:45 կետից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր