Բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն, կան տուժածներ          Տեսանյութ.Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը ավելանում է, կան նաև զոհեր       Տեսանյութ.Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին    

13 մար 2023 14:03

Տեսանյութ.Բա հենց սա է կոռուպցիայի դեմ պայքարը, որտեղ չկան յուրայիններ....Արդարադատության նախարարը՝ աղմկահարույցի ձերբակալությունների մասին

«Ես համոզված եմ, որ պետության կայացման կարևոր հենասյուներից է մրցակցությունը՝ թե՛ պետական մարմինների միջև, թե՛ քաղաքական գործիչների կողմից ազատ արտահայտվելու իրավունքի երաշխավորման տեսանկյունից: Կարծում եմ՝ նորմալ է, մարդն ունի իր պատկերացումները կամ դժգոհությունները»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին՝ ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալությունների մասին՝ նշել է. «Բա հենց սա է կոռուպցիայի դեմ պայքարը, որտեղ չկան յուրայիններ, չկան քաղաքական թիմում գտնվողների համար այլ երաշխիքներ, քան ուրիշ քաղաքացիների: Կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է. եթե մարդը կատարել է հանցագործություն, ինքը պատժվելու է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր