Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

14 մար 2023 20:30

Տեսանյութ.Զվարճանք և ադրենալին՝ Լեռնանիստ համայնքի ձմեռային տուրիզմը

Լեռնանիստ գյուղը Հրազդանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքն է: Գտնվում է Երևան-Սևան մայրուղուց 2կմ հեռավորության վրա:
Լեռնանիստ համայնքը բարձր լեռնային բնակավայր է,  ձմեռային  ամիսներին  ձյունը բավականին  առատ  է, ձնածածկույթը պահպանվում է ամիսներ շարունակ:

Այստեղ առկա են թեք լեռնալանջեր, որոնք նպաստավոր են  դահուկավազքի  և  ձմեռային  այլ սպորտաձևերի  զարգացման համար: Սուր և անկրկնելի զգացողությունների սիրահարներին այստեղ սպասվում են անմոռանալի պահեր։

Եվ իրոք, Լեռնանիստում լեռնադահուկային սպորտը զարգացնելու համար լավագույն միջավայր է ստեղծված, որը բացի ժամանցի գոտի լինելուց, կնպաստի նաև համայնքի զարգացմանը և զբոսաշրջային գրավչության բարձացմանը։
Ձմեռային  տուրիզմի  զարգացման  նպատակով 2017 թվականին  Լեռնանիստ համայնքում մասնավոր ներդրումներով կառուցվել է 350 մետր երկարությամբ դահուկավազքի սահուղի և բուգել:

Ճիշտ է Լեռնանիստում այս պահին արդեն գործում են մեկ-երկու հյուրատներ, սակայն, հաշվի առնելով հյուրերի մեծ քանակը՝ օրական 800-1000 մարդ, առաջիկայում նախատեսված ծրագրով կկառուցվեն նոր  հյուրատներ և սպասարկման այլ օբյեկտներ:

Այս նախագծի հեղինակն է Արտյոմ Հայրապետյանը, ով ժամանակին զբաղեցնելով Լեռնանիստ համայնքի ղեկավարի պաշտոնը, լավատեղյակ է համայնքի խնդիրներին, ունեցած հնարավորություններին, և դեռ պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ մտահաղացումներ է ունեցել Լեռնանիստը ավելի գրավիչ և զբոսաշրջային գոտի դարձնելու համար:
Իր պաշտոնավարման տարիներին նա ձեռնամուխ է եղել բազմաթիվ միջոցառումների կազմակերպմանը, նպատակ ունենալով համայնքն ավելի ճանաչելի դարձնելու և զարգացման ուղիներ փնտրելու:

Զրուցեցինք  Լեռնանիստ այցելած  էստրիմի սիրահարների հետ, ովքեր հիացմունք էին հայտնում վայրի վերաբերյալ:
Լեռնանիստցիները մեծ սիրով և ջերմությամբ էին ընդունում իրենց համայնք այցելած հյուրերին, քանի որ մեծ ոգևորություն ունեն Լեռնանիստը էլ ավելի հայտնի տուրսիտական կենտրոն  դարձնելու համար:  

Ծրագիրն իր վերջնական ավարտին հասցնելու համար բավական մեծ ֆինանսական հնարավորություններ է պահանջում, թեև լեռնանիստցիների հավաքական աշխատանքի և ոգևորությոանն ականատես լինելով այդ օրը սարերի ետևում չէ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր