Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

15 մար 2023 14:29

Փոխանցումների հիանալի երկրաչափություն,կենտրոնում կառավարում է գնդակը, տալիս է ճիշտ հավասարակշռություն.Միջազգային մամուլի արձագանքը՝ Մխիթարյանի խաղին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Պորտուն» ու «Ինտերը» ոչ-ոքի խաղացին` 0-0: Հանդիպումը կայացել է Պորտուգալիայում՝ «Դրագաու» մարզադաշտում։ Առաջին խաղում միլանյան թիմը հաղթել էր 1-0 հաշվով, ուստի դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ Այս մասին գրում է Armsport.am-ը:


«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար հոբելյանական էր «Պորտուի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղը։ Մխիթարյանը մրցաշարի հիմնական փուլում իր նորամուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերին «Շախտյորի» կազմում։ Հետագայում նա խաղացել է Չեմպիոնների լիգայում նաև Դորտմունդի «Բորուսիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։


 
Միջազգային հեղինակավոր պարբերականները խաղից հետո անդրադարձել է հայ ֆուտբոլիստի խաղին՝ նրան բարձր գնահատականներ շնորհելով.


Eurosport.it (6,5). Տեխնիկապես նա հիանալի խաղացող է մնում՝ անգամ խաղի վերջում: Փոխանցումների հիանալի երկրաչափություն և շատ ճիշտ որոշումներ:


Goal.com (6,5). Խաղում, որն ընթանում էր խաղադաշտի կենտրոնում, հայ ֆուտբոլիստն իր մասին խոսում է՝ գնդակին որակապես տնօրինելով:


ilgazzettino (6,5). Մշտական շարժիչ, որը շատ արժեքավոր խաղացող է՝ ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանության մեջ: Նա կենտրոնում կառավարում է գնդակը, տալիս է ճիշտ հավասարակշռություն և զսպում է մրցակցին։ Նա անում է այն ամենը, ինչ Ինձագին ասում է, ուստի նա միշտ խաղի մեջ է լինում:


calciomercato (7) . Դուք խաղում եք այնպես, ինչպես կարողանում եք, իսկ Հենրիխը կանի այն ամենն, ինչ պետք է:


numero-diez (7). Նա լավ է սկսում մի երկու հետաքրքիր փոխանցումներով, հետո մոտ քառորդ ժամով անհետանում է, մինչև նորից փայլում է։ Խլում է գնդակը, կառուցում խաղը, ամեն ինչ անում է և լավ է անում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր