Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին          Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև       Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես    

16 մար 2023 11:49

Շփման գծում նկատվում է իրավիճակը ռազմական առումեվ սրելու կոնկրետ գործողություններ, ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծվում

«Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին հրապարակած որոշման՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ դրա արդյունքում ԼՂ-ում հումանիտար իրավիկճակը մնում է լարված:


ՀՀ գործադիր մարմնի ղեկավարի խոսքով՝ շփման գծում նկատվում է իրավիճակը ռազմական առումեվ սրելու կոնկրետ գործողություններ, որի վերջին աղաղակող դրսևորումը ԼՂ-ի ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունն էր ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից:


«Հերթական այս միջադեպը տեղի է ուենցել ԼՂ-ում Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում: Կարևոր է արձանագրել, որ ՌԴ ՊՆ-ի՝ մարտի 6-ին տարածած հայտարարության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի արձանագրողն ադրբեջանական կողմն է: ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար»,-հայտարարեց Փաշինյանը:


Նա ասաց, որ հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ ԼՂ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում և հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր փակված ճանապարհը չէ միայն, այլև՝ 5 կմ լայնությամբ տարածքը:


«Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելե, որ Ադրբեջանի ղեկավարությունը Լեռնային ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություն է տեսնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր