Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

17 մար 2023 12:29

Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են ԱՄՆ-ի դեսպանության հայտարարությունը, ենթարկվել է էական «ճշտումների», ինչի պատճառով փոխվել է նրա իմաստը

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են ԱՄՆ-ի դեսպանության հայատրարությունը Լեռնային Ղարաբաղում ականային վտանգի հետ կապված։


Դատելով ներկայացված տեքստից՝ դեսպանության հայտարարությունը ԶԼՄ-ների կողմից ենթարկվել է էական «ճշտումների», ինչի պատճառով  փոխվել է նրա իմաստը։



Ներկայացված մեջբերման մեջ ասվում է. «Ղարաբաղում ականները արգելափակում են տնտեսական զարգացումը եւ խոչընդոտում տեղահանված անձանց անվտանգ վերադարձին։ Ականները եւ չպայթած զինամթերքները հակամարտության շրջանում շարունակում են սպանել եւ հաշմել խաղաղ բնակիչներին»։ Դեսպանությունում նաեւ հայտարարել են, որ ԱՄՆ-ն շարունակում է հումանիտար ականազերծման ջանքերը, մասնավորապես՝ «տարածաշրջանում խաղաղությանը եւ համագործակցությանն աջակցելու համար Միացյալ Նահանգները 2021թ. նոյեմբերից հատկացրել է 2,5 մլն դոլար հակամարտության շրջանների հումանիտար ականազերծման համար»։


Այս հայտարարությունից ադրբեջանական ԶԼՄ-ները եզրակացրել են եւ դեսպանությանն են վերագրել այն, որ խոսքը բացառապես «ադրբեջանցիների վերադարձի մասին է»։ Չնայած մեջբերման մեջ խոսքը «տեղահանված անձանց» մասին է՝ առանց ազգային պատկանելության նշման։ Հիշեցնենք, որ 2020թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքով հարյուրավոր հայկական գյուղեր եւ քաղաքներ հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ բնակիչները դարձել են փախստականներ։ Ռազմական գործողություններից հետո ներկայում օկուպացված հայկական քաղաքներն ու գյուղերը մաքրված չեն չպայթած արկերից եւ նույնպես ենթակա են «ականային վտանգի»։ Այսպիսով, «ճշտումներ մտցնելով» դեսպանության հայտարարությունում՝ Ադրբեջանում փորձում են օրակարգից հանել հայ փախստականների հարցը։


Նշենք նաեւ, որ Արցախում մինչեւ 2020թ. պատերազմը ինտենսիվորեն կատարվում էր տարածքների ականազերծում դեռեւս առաջին պատերազմի ժամանակներից, որոնց ականապատումը սկսել էր Ադրբեջանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր