Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ սեպտեմբերի 15-ի համար          Թուզը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է աղիների աշխատանքը       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել    

17 մար 2023 14:49

Պատրաստ ենք ցանկացած ձևի պատերազմի .Միջուկային զենքին կպատասխանենք միջուկային զենքով, իսկ բացահայտ առճակատմանը՝ բաց առճակատմամբ

Hwaseong-17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջուկային զենքին պատասխանելու է միջուկային զենքով։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Կորեայի ձայն» ռադիոկայանը։

«Կիմ Չեն Ընը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ միջուկային զենքին կպատասխանեն միջուկային զենքով, իսկ բացահայտ առճակատմանը՝ բաց առճակատմամբ»,- ասվում է հրապարակման մեջ։

ԿԺԴՀ ղեկավարը նաև ընդգծել է, որ «արագ արձագանքման ռազմավարական զինված ուժերի պատրաստականությունը պետք է խստորեն պահպանվի, որպեսզի լիովին պատրաստ լինեն զինված հակամարտություններին և ցանկացած ձևի պատերազմի»։

Ավելի վաղ պաշտոնական Փհենյանը հայտարարել էր, որ մարտի 16-ին հաջողությամբ փորձարկել է Hwaseong-17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։

Միաժամանակ․ հարավկորեական Yonhap գործակալությունը, հղում անելով հարավկորեացի զինվորականներին, հայտնել է, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով։ Արձակման փաստը հաստատել է նաեւ Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր