Ագարակավան բնակավայրում հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում          Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն, Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի, Փաշինյանը շեղել ժողովրդին իր գժություններից       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 20-ի համար    

17 մար 2023 20:04

Տեսանյութ.Ֆրանսիայի մայրաքաղաքում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների, հրդեհվել են ավտոմեքենաներ

Փարիզի ոստիկանությունը կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցի ժամանակ անկարգությունների մասնակից 217 անձի է ձերբակալել
Նրանց մեղադրում են ջարդարարության և հրկիզումների համար։
Լրատվամիջոցները գրում են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում երեկ հավաքվել է 6 հազար մարդ։ Ուժայինները ցուցարարներին ցրելու համար կիրառել են գազ և ջրցան մեքենաներ։


Հիշեցնենք` հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց նախագիծ էր ներկայացրել, որը կառավարությունը նախատեսում է ընդունել 2023 թվականին։
Նրա խոսքով` իշխանությունները 2023 թվականի սեպտեմբերի 1-ից տարեկան երեք ամսով կսկսեն բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Այդպիսով` մինչև 2030 թվականը կենսաթոշակային տարիքը կհասնի 64–ի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր