Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

20 մար 2023 12:49

Լուծում կա դեմն առնելու.Ադրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններին

Ես հանդես եմ գալիս Հայաստան-Իրան-Հնդկաստան ռեգիոնալ քաղաքական գծի ձեւավորման օգտին, սակայն պետք անկեղծ խոսել։


Ադրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններին։ Ռազմական տեխնիկայի խոշոր շարասյան կադրեր են հրապարակել իրանական ալիքները՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Արա Պողոսյանը։


«Սակայն մի միտք են նշել, որը պետք է տագնապ, սթափության կոչնակ լիներ ցանկացած ողջամիտ հայի համար. «Սյունիքը դա մեր(Իրանի) մի մասն է»:
Իրանական քաղաքականության տեսանկյունից սա ողջամիտ միտք է, երևի այս պահին միակը, այն տեսանկյունից, որ նման տագնապալի իրավիճակում Հայաստանի իշխանությունները «մուկ են նկարում», փաստացի թքած ունենալով Հայաստանի տարածքային ամբողջականության վրա։ Բնական է, եթե դու չես պաշտպանում քո տարածքները, միշտ կհայտնվի մեկը, ով կպաշտպանի, բայց ո'չ անվճար։


Լուծումը ես առաջարկել եմ` կարճաժամկետ հեռանկարում ռազմավարական համագործակցություն սկսել Իրանի և Հնդկաստանի հետ, միջնաժամկետ հեռանկարում` Իրանի և Չինաստանի հետ, ձևավորելով համագործակցության երկու եռյակ, որոնք իրական հողի վրա կարող են նպաստել Հայաստանի անվտանգային միջավայրի ձեւավորմանը։


Հ.Գ. Ուղղակի ուզում եմ հասկանալ, եթե Հայաստանի թշնամիները իշխանություն ունենային Հայաստանում, է՞լ ինչպես երկիրը կոչնչացնեին»,-գրել է Պողոսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր