Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար       Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»    

20 մար 2023 14:29

Տեսանյութ. Դուք ինձ չեք կարող լռեցնել, կարող եք լռեցնել միայն ֆիզիկապես ոչնչացնելու տարբերակով. Քյարամյանն է հրահանգել, որ ինձ լռեցնեն

Քննչական կոմիտեն 2.5 տարի անգործության է մատնված, չի հետաքրքրվել անհետ կորած տղաների ճակատագրով. ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է 44-օրյա պատերազմում եղբորն ու եղբոր որդուն կորցրած Արսեն Ղուկասյանը:


«Դիմում եմ դատախազությանը, որ անգործություն ցուցաբերած մարդկանց պատժեն, սակայն պատասխան եմ ստանում, որ բազմաթիվ անհետ կորածների վերաբերյալ գործողություներ են արվել, բայց այսօր մենք 270 անհետ կորած ունենք։ Որեւէ մեկի վերաբերյալ ոչ մի բան արված չի:


Հաջորդ դիմումը ներկայացնում եմ ԱԱծ ղեկավար պարոն Աբազյանին եւ խնդրում, որ հանդիպում կազմակերպի ծնողների, Արգիշտի Քյարամյանի եւ Աննա Վարդապետյանի ներկայությամբ, որ մենք հարցեր տանք, որ այդ մարդիկ, որոնք կարող են ինչ- որ որոշումներ կայացնել, ներկա լինեն: Դրանից հետո  քննիչ Էդգար Ալեքսանյանը, որն  ըստ իրեն՝ անկողմնակալ քննություն է անում, երեկ ինձ եւս մեկ հոդված ներկայացրեց, որը 5-10 տարի է պատիժ սահմանում եւ առաջադրվում է զորամաս անօրինական ներխուժման համար: Կամ Վահանյան Իշխանի կամ Արգիշտի Քյարամյանի ուղղորդմամբ այսօր սուտ ցուցմունքներ են տալիս, երեւի Արգիշտի Քյարամյանն է հրանահանգել, որ ինչ ուզում եք, արեք, Արսեն Ղուկասյանին լռեցրեք, քանի որ ինքն արդեն շատ է քչփորում»,-ասաց նա:


Ղուկասյանը հայտարարել է, որ իրեն չեն կարող լռեցնել։




«Ես ձեզ հայտարարում եմ՝ դուք ինձ չեք կարող լռեցնել, ինձ կարող եք լռեցնել միայն մի տարբերակով՝ ֆիզիկապես ոչնչացնելու տարբերակով, այլ ճանապարհ դուք չունեք: Ձեր կողմից մենք տեսել ենք լրիվ անտարբերություն մեր երեխեքի ճակատագրի հարցում, 2.5 տարի որեւէ քայլ չեք արել, որ մեր երեխաներին գտնեք: Ես ձեզ կոչ եմ անում՝ մի բերեք հասցրեք նրան, որ ծնողներին սարքեք հանցագործ»,-ասաց նա։


Նշենք, որ մինչեւ հիմա անհետ կորածներից որեւէ մեկի հարազատը չի ճանաչվել իրավահաջորդ: Նրա կարծիքով սա միտումնավոր է արվում, որպեսզի մարդիկ չկարողանան իրենց օրինական պահանջները ներկայացնել և պատասխաններ ստանալ։


Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին անհետ կորած է համարվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր