Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ    

21 մար 2023 12:17

Ադրբեջանի իշխանությունները ուսանողների նոր խմբաքանակ են հավաքագրում «էկոակտիվիստ» աշխատելու համար՝ խոստանալով գայթակղիչ պայմաններ

Այսօր՝ Արցախի շրջափակման 100-րդ օրը Ադրբեջանի իշխանությունները ավելի շատ կամավորների կարիք ունեն «շրջափակման էկոակտիվիստ» աշխատելու համար։


Ինչպես գրում է հայտնի հետաքննող լրագրող Լինդսի Սնելլը, Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարություն է տեղադրել մարտի 23-ից-29-ը ուսանողներ հավաքագրելու համար, որոնք պետք է Լաչինի միջանցքում «էկոակտիվիստ» աշխատեն։


«Ադրբեջանի իշխանությունները դրա համար գայթակղիչ պայմաններ են առաջարկում՝ անվճար սնունդ և հյուրանոց։ Բացի այդ ակցիային մասնակցող ուսանողների բացակայությունները կհամարվեն հարգելի։ Եվ ի՞նչ եք կարծում այդ հայտարարությունը քանի հավանություն է ստացել սոցցանցերում՝ երեք հազար»,- գրել է լրագրողը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր